ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հայաթափման ծրագրում Ադրբեջանն արդեն անցել է նոր մարտավարության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի հայաթափման ծրագրում Ադրբեջանն արդեն անցել է նոր մարտավարության։ Երեկ Հակարիի կամրջում, հենց ռուս խաղաղապահների աչքի առջև առևանգել են 3 հայ երիտասարդների՝ Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին։ Ադրբեջանցիները նույնիսկ 2021 թվականի մի տեսանյութ էին գտել, որտեղ «Մարտունի-Ավո» թիմի ֆուտբոլիստները ոտքերը մաքրում են Ադրբեջանի դրոշի վրա։ Անձնագրերն ադրբեջանցի սահմանապահներին հանձնած երիտասարդներին՝ ուժով տարել են հարցաքննության, ապա և ձերբակալել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նրանց վարչական կալանքի են ենթարկելու 10 օրով, ապա վտարելու են Հայաստան, ընդ որում ադրբեջանցիները նշել են, որ այդ երիտասարդներն այլևս երբեք հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Արցախ, քանի որ իբր ոտնձգություն են կատարել Ադրբեջանի դրոշի նկատմամբ։ Հակարիի կամրջից արդեն ադրբեջանցիներն ավելի վաղ առևանգել են նաև տարեց մի տղամարդու՝ Վագիֆ Խաչատրյանին, որի դեմ կեղծ քրեական գործ են հարուցել։

Այսօր արդեն երիտասարդների առևանգումը վկայում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախցիներին ահաբեկելու համար։ Բնական է, որ ադրբեջանցիների նկատմամբ Արցախում կա ահռելի մեծ թշնամական վերաբերմունք և գրեթե յուրաքանչյուրի նկատմամբ էլ հնարավոր է որևէ քրեական կամ վարչական վարույթ հարուցել՝ նրանց հետագայում արգելելով վերադառնալ իրենց ծննդավայր։

Դեռ անցած շաբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Լաչինի ճանապարհը, թույլ տալ դուրս գալ Արցախից, սակայն արգելելով հետ վերադառնալ, ինչն, ըստ էության, նշանակում է Արցախի լիակատար հայաթափում։ Բնականաբար տասնյակ հազարավոր մարդիկ չեն ցանկանա մնալ Արցախում, շատերն էլ, ովքեր չեն համաձայնվի դուրս գալ Արցախից, արժանանալու են Ադրբեջանի չափազանց կոշտ վերաբերմունքին, վտանգվելու է նրանց կյանքը և առողջությունը։

Նարինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular