ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տապալված «բարեփոխումների» ծանր հետևանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իշխանությունների կողմից վերջին շրջանում լայն տարածում ստացած ու տիրաժավորվող առանցքային թեմաներից մեկը բանակում տեղի ունեցող «բարեփոխումներն» են, ինչի հետ կապված ակտիվ «փիարվում» են ու հնարավոր առիթի դեպքում այս թեմայով դիֆերամբներ հնչեցնում։

Սակայն որքան էլ օրվա իշխանության ներկայացուցիչները փորձում են գովաբանել այդ «բարեփոխումները», շարունակում են բարձիթողի պահվածքի ու ամենաթողության հետևանքով մարդկային զոհեր ու ինքնասպանություններ տեղի ունենալ։

Ավելին, դրանք վերջին շրջանում ստացել են ավելի ինտենսիվ բնույթ. չկա շաբաթ, երբ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր չարձանագրվեն։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ոչ մարտական պայմաններում մահվան հերթական դեպքերն են գրանցվել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Մասնավորաբար, ըստ պաշտոնական վարկածի, դեռևս չպարզված հանգամանքներում զինվորներից մեկը սպանել էր ծառայակցին, ապա ինքնասպան եղել։

Զարմանալի զուգադիպությամբ, օրեր առաջ Անդրանիկ Քոչարյանը և մի շարք այլ իշխանականներ, որոնք հանդիսանում են ոչ միայն «բանակային բարեփոխումների» կնքահայրերը, այլև թիվ մեկ գովաբանողները, այցելել էին հենց այդ հատված և հպարտ լուսանկարներ հրապարակել։ Ի դեպ, այս սպանությունից մեկ օր առաջ մահվան ևս մի դեպք էր արձանագրվել, երբ զինվորը հոսանքահարվել էր զորամասում։

Ասել է թե, ինչպես ռազմական փորձագետներն են նշում, օրվա իշխանության մահաբերությունը նկատելի է ուղղակիորեն. արհեստական «պերեդոզին» զուգահեռ փուչ իմիտացիաներ են ստեղծում և մարդկանց աչքին «թոզ փչելով»՝ արհեստական օրակարգեր ձևավորում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular