Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախումբը հայտնում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այս փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է օգոստոսի 28-ի տեղեկագրում։