ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքը Աղդամի ճանապարհով փոխարինելը կլինի աղետ ու Արցախի վերջը. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհը պարզապես լոգիստիկ ճանապարհ է, և մենք չգիտենք՝ այն կգործարկվի և երբ, սակայն եթե այս ճանապարհի բացումը կապված է Լաչինի միջանցքի բացման հետ, և առավել եւս, եթե Լաչինի միջանցքը փոխարինվի այս ճանապարհով, ապա սա կլինի աղետ և Արցախի վերջը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Դրանից հետո միջանցք հասկացությունը կվերանա, և մարդիկ, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ չեն կարողանա փախչել, չեն կարողանա հեռանալ։ Բացման հարցը (Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհը – խմբ.) չպետք է քաղաքական դառնա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ մի ճանապարհը մյուսով փոխարինելու հարցը նույնպես աշխարհաքաղաքական խնդիր է, եւ այդ պլանի իրականացման փորձը կապված է լինելու Արցախը հնարավորինս շուտ խեղդելու ցանկության հետ։

Բաբայանը պարզաբանել է, որ այսօր հեռանում են նրանք, որոնք պետք է լքեին Արցախը, այդ թվում՝ ուսանողներն ու հիվանդները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են։

«Այլ երկրների քաղաքացիներ էլ են հեռանում։ Բայց սա Արցախում գտնվող մարդկանց շատ փոքր տոկոսն է։ Խաղաղապահներին խնդրել են գոնե ուսանողներին ու հիվանդներին տեղափոխել։ Կարմիր խաչն էլ է աշխատում»,- ընդգծեց նախագահի խորհրդականը։

Նա չբացառեց, որ վաղը Ադրբեջանը կարող է կանգնեցնել նաև այս կատեգորիայի մարդկանց և հայտարարել, որ ոչ մեկին չի թողնում, կամ կարող է նորից մարդկանց առևանգել։

«Ամեն ինչ հնարավոր է»,- հավելեց Բաբայանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular