ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 127 հազար մ² տարածք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում տեղի է ունեցել չպայթած զինամթերքով աղտոտվածությունից մաքրված 126 795 մ2 մակերեսով տարածքի հանձնման պաշտոնական արարողությունը։  Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծում և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ, Եվրամիության կողից ֆինանսավորվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Ջերմուկ բնակավայրում պայթյունավտանգ մնացորդներից մաքրել է 120 012 մ2  և «ՀԱՓԿ» պետական միջոցներով 6783 մ2, ընդհանուր առմամբ՝ 126 795 մ2 մակերեսով տարածք։ 

Մաքրված տարածքի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներկաները ծանոթացել են Ջերմուկ բնակավայրի մերձակայքում, մասնավորապես, ճոպանուղու հատվածում, «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից ս.թ․ մայիս ամսից իրականացրած աշխատանքներին, այցելել են չպայթած զինամթերքից մաքրված տարածք, հավաստիացել, որ այն ամբողջությամբ անվտանգ է:

«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանին պաշտոնապես հանձնել է 126 795 մ2 տարածքի չպայթած զինամթերքից մաքրված լինելը հաստատող հավաստագիր։ Միաժամանակ վերջինիս «ՀԱՓԿ» տնօրենի և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի կողմից հանձնվել է «Կանաչ պիտակ» հավաստագիրը և մաքրված տարածքի սկզբնամասում տեղադրվել  «Կանաչ պիտակ» խորհրդանշական ցուցանակը, որով փաստվում է, որ այդ տարածքն անվտանգ է և այդտեղ կարելի է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։ 

«ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանն ասել է,- «Այսօր մենք տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնեցինք հերթական 126 795 մ² մաքրված տարածքը, որի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրամիությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, քանի որ նրանց աջակցությամբ է իրականցվել այս տեղամասի մաքրումը չպայթած զինամթերքից։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ցուցադրվեց և վստահեցվեց, որ տարածքը մաքուր է և անվտանգ։ Սա մեր մասնագետների մաքրած հերթական տարածքն է, բայց Վայոց ձորի մարզում դեռևս կան չպայթած զինամթերքով աղտոտված այլ տեղամասեր, ինչը ենթադրում է, որ «ՀԱՓԿ» կողմից ականազերծման աշխատանքներն այս մարզում շարունակվելու են»։ 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր խոսքում շնորհակալությունն է հայտնել «ՀԱՓԿ» մասնագետներին՝ չպայթած զինամթերքով աղտոտված իրենց համայնքի տարածքը մաքրելու համար, նշել, որ իր և ՏԻՄ այլ աշխատակիցների մասնակցությամբ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից իրականացված ստուգազննումը փաստեց, որ տարածքը լիովին անվտանգ է։ Հավելել է, - «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր շահագրգիռ կողմերին այս կարևոր հարցում մեզ աջակցելու համար։ Մեր համայնքն օր օրի դառնալու է ավելի անվտանգ, ոչ միայն տեղի բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար։ Ովքեր ունեին որևէ կասկած Ջերմուկի հանդեպ, այժմ կարող են վստահ և ազատ այցելել մեզ և նախկինի պես վայելել մեր քաղաքի հնարավորությունները»։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն ասել է․ «Կրկին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «ՀԱՓԿ»-ի հետ ՋԵրմուկում է։ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի կողմից մարքման աշխատանքներն ավարտվել են և այժմ զբոսաշրջիկները, համայնքի անդամներն ու ցանկացած ոք կարող են այցելել Ջերմուկի ճոպանուղին։ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պատրաստ է ներդրում կատարել համայնքում պարենի անվտանգության և կայունության ոլորտներում, և ծրագրերն արդեն մշակվել են։ 

Երբ մենք «ՀԱՓԿ»-ի հետ սկսեցինք աշխատել Ջերմուկում, տարածքն աղտոտված էր աղբով։ «ՀԱՓԿ»-ը տարածքը մաքրել է պայթուցիկ զինամթերքից, որպեսզի այն մաքուր դարձնի ձեզ համար, սակայն այսօր ես մեկ խնդրանք ունեմ Ձեզ, որ հոգ տանեք և մաքուր պահեք բնությունն ու շրջակա միջավայրը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular