ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Անդրկովկասը վերածում են մեկ արևմտամետ աշխարհաքաղաքական տարածքի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ այն մասին, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Ղարաբաղի շուրջ մոտակա հեռանկարում, և արդյո՞ք հնարավոր է նոր սրացում ukraina.ru-ն խոսել է Ստրատեգիական մշակույթի ֆոնդի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևի հետ:

«Դատելով պաշտոնական Բաքվից հնչող մեկնաբանություններից ակնհայտ է, որ նրանք մտադիր են շարունակել գաղափարական, տեղեկատվական և այլ ճնշումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա», -ասել է փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նրա խոսքով, Ադրբեջանն այդ ուղղությամբ գործում է բավականին վստահ և առանձնապես չի նայում միջազգային հանրության հնարավոր բացասական արձագանքին, որից, դատելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին անհաջող նիստից, ոչինչ սպասել պետք չէ։

«Հատկապես մտահոգիչ է այն, որ ռուս խաղաղապահները հայտնվել են, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի որոշ հասարակական կազմակերպությունների կողմնակալ քննադատության տակ, վերջիններս, ինչպես գիտենք, տարբեր տեսակի գործողություններ են իրականացնում խաղաղապահներից պահանջելով իրականացնել գործնականում անհնարինը»,- ընդգծել է փորձագետը։

Խոսելով նոր լայնածավալ ռազմական հակամարտության սանձազերծման հեռանկարների մասին քաղաքագետը նշել է, որ այս պահին կողմերը դեռ սահմանափակվում են բանավոր սրացմամբ։ «Ինձ թվում է, որ Ադրբեջանը փորձում է հասնել իր նպատակներին ուժային սպառնալիքների և որոշակի անկազմակերպված վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների վրա տնտեսական ու տեղեկատվական ճնշման միջոցով: Բաքուն հասկանում է, որ հերթական ուժային գործողությունը կարող է հանգեցնել բացասական քաղաքական հետևանքների և վախենում է դրանից: Միաժամանակ հայկական կողմն ուժային գործիքակազմի պակաս է տեսնում, հետևաբար փորձում է ոչ ռազմական ճանապարհով հասնել իր նպատակին»,- ասել է փորձագետը։

Նրա կարծիքով, չնայած նրան, որ շատ արևմտյան քաղաքական գործիչներ, խոսելով Ադրբեջանի գործողությունների անօրինականության մասին, միայն բանավոր են աջակցում  Հայաստանին: Արևմուտքը հույսը չի դնում կողմերից ոչ մեկի վրա։ «Կարծում եմ, որ եվրոպացի և ամերիկացի պրագմատիկները չեն գայթակղվում Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների և ՀԿ-ների ներկայացուցիչների հայանպաստ հռետորաբանությամբ և հետևողականորեն են տարածաշրջանում իրականացնել իրենց նպատակները: Իհարկե, նրանք ոչ թե Ադրբեջանին են աջակցում, այլ փորձում են մեկ միասնական արևմտամետ աշխարհաքաղաքական տարածք ձևավորել, որտեղ կներառվեն, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, քանի որ այդ երկրների հակաարևմտյան կեցվածքը միանշանակորեն չպետք է ուռճացնել»,- ամփոփել է Անդրեյ Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular