ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ստացա նախարարի մերժումը․ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար․ փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Դիմումի հիմքում դրված էին այն հանգամանքները, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել հետևյալ երեք կոպիտ խախտումը՝ քննել է այլ դատարանին հասցեագրված միջնորդություն, չի հայտնել ինքնաբացարկ՝ հոր և եղբոր Մարտի 1-ի գործով հետապնդումների պատճառով չէր կարող լինել անկողմնակալ նախկին իշխանության ներկայացուցչի նկատմամբ և քննել է առերևույթ սխալ մեղադրանքով գործ՝ Ա.Աշոտյանին չէր կարող մեղսագրվել նախկին քրեական օրենսգրքի 179 հոդվածը, քանի որ այն ավելի խիստ է, քան գործող քրեական օրենսգրքի դրան համապատասխանող հոդվածը:

Այսօր ստացա նախարարի մերժումը՝ ասում է, որ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար:

Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular