ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողների միակ որդին էր, նրանց հույսը․ երեկ զոհված Արտյոմը Նորատուսից էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Արայի Հայկազյանը Գեղարքունիքի մարզից էր, Նորատուս համայնքից։ Տղան բանակ էր զորակոչվել հունվարին, մոտ ինը ամսվա ծառայող էր։

«Խելոք, շատ դաստիարակված, կիրթ ընտանիքի տղա էր։ Չգիտենք՝ ինչ կարող է եղած լինել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի համայնքապետ Անդրանիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Արտյոմը տան մինուճար տղան էր, երկու քույր ունի, որոնք ամուսնացած են, իսկ ինքը տան հույսն ու սյունն էր։

«Հայրը մարզպետարանում էր աշխատում, հաստիքը փակվեց, դարձավ գործազուրկ, մայրն էլ չի աշխատում։ Հույսն ինքն էր։ Խելոք, կրթված երեխա էր, եթե չեմ սխալվում՝ Գավառի պետական համալրսարան էր ընդունվել ու գնացել ծառայության»,- պատմեց համայնքի ղեկավարը։

Նա նշեց, որ համայնքը երեկվանից շոկի մեջ է, ոչ ոք չգիտի՝ ինչ անի, ինչ ասի, կորուստը շատ մեծ է։

Ավելի վաղ ՊՆ-ից տեղեկացրեցին, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Նարե Գնունի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular