ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրի» կարգախոսն օգտագործում են իր դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է և այսօր 6-րդ օրն է։ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հասցրել է պարզել, որ լրջագույն խնդիրներ ունի հատկապես քարոզչության ոլորտում։ Սոցցանցերում և երևանյան բակերում հենց ՔՊ ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ, նրանց իսկ կարգախոսն օգտագործում են իրենց դեմ։ «Ասե՛ք, կանե՛նք» այսպիսի կարգախոսով է «Քաղպայմանագիրը» մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։

Հանրությունն, արդեն իսկ մի ամբողջ շարք պատասխաններ է տվել այս տարօրինակ և ոչինչ չասող կարգախոսին, ամենավերջին հայհոյանքից բռնած, մինչև ծաղր, ընդ որում նույնիսկ այս կարգախոսն ընդունելը վկայում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և նրա քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը պատկերացում չունեն, թե ինչ պետք է անեն Երևանի քաղաքապետի պաշտոնում և հարցերին մոտենում են իրավիճակային օպերատիվ լուծման տեսանկյունից՝ այն է, սպասում են, թե երբ հանրությունը պետք է ձևակերպի իր պահանջները, որպեսզի իրենք կարողանան լուծել օրվա կարևոր խնդիրները։

Երևան քաղաքի զարգացման տեսլական պարզապես գոյություն չունի։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կարգախոսն Ավինյանն է պարտադրել, նշել, թե բավականին լուրջ տեխնոլոգների հետ է զրուցել, որոնք էլ նման կարգախոս են առաջարկել։ «Քաղպայմանագիրն» արդեն իսկ չի կարող փոխել սեփական կարգախոսը, քանի որ դա արդեն լայն տարածում է ստացել, անգամ Նիկոլ Փաշինյանն է ծիծաղել՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման կարգախոսը «Քաղպայմանագրի» համար։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս 13 ուժերի կարգախոսները ևս առանձնապես լուրջ չեն ընկալվում, սովորական տրաֆարետային ձևակերպումներ են, որոնք որևէ կերպ չեն կարող հասնել շարքային ընտրողի սրտին և առնվազն ենթագիտակցական մակարդակում համոզել մարդուն, որ պետք է ընտրել այս կամ այն քաղաքական ուժին։

Ըստ էության, Երևանի ավագանու ընտրություններն արդեն իսկ վկայում են, որ մասնակից ուժերը չունեն պատկերացում, թե ինչ են անելու և ինչպես են մասնակցելու։ Միակն այս առումով «Ապրելու երկիր» կուսակցութունն է, որը բավականին լուրջ հայեցակարգ է ներկայացրել, Երևան քաղաքի զարգացման սեփական տեսլականն ունի և լուրջ թիմով մասնակցում է ընտրություններին։

Աննա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular