ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խիտ արյուն. ի՞նչ է հարկավոր իմանալ այդ մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արյան նոսրացման  համար շատ մարդիկ օգտագործում են ասպիրինը, սակայն շատ քչերը գիտեն, որ բացի օգուտից այն պատճառում է նաև վնաս: Ասպիրինի մասնիկներն ամրանալով ստամոքսի պատերի վրա  ժամանակի ընթացքում ձևավորում են խոցեր: Այդ պատճառով ֆիտոթերապևտներն ու ժողովրդական բժշկությունն  ասպիրինը փոխարինում են ազնվամորու և սև հաղարջի տերևների եփուկով: Սալիցիլաթթուն առկա է նաև մի շարք մրգերի ու բանջարեղենների մեջ, սակայն նրանցում առկա քանակությունը բավական չէ արյունը նոսրացնելու համար:

 Այդ դեպքում շատ կարևոր է   նաև նվազեցնել վիտամին К-ի պարունակությամբ սննդամթերքների օգտագործումը, քանի որ նրանք խտացնում են  արյունը: Այդ մթերքների շարքում է հատկապես  սևապտուղ հապալասենին, սպանախը, հազարը և սննդի մեջ օգտագործվող մնացած կանաչիները:

Ձկան յուղը նպաստում է ոչ միայն արյան նոսրացմանն այլ նաև արդեն առկա թրոմբների ու խելեստերինային կուտակումների  ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս  շաբաթական 3-ից 4 անգամ ձուկ օգտագործել և հնարավորության դեպքում յուղոտ տեսակները:


Աշխատեք օգտագործել յոդ պարունակող մթերքներ: Նրանք նվազեցնում են արյան մածուցիկությունն ու բարձրացնում  անոթների տոնուսը:


Արյան  նոսրացմանը  նպաստում են նաև այն մթերքները, որոնք պարունակում են տաուրին, որը կարգավորում է արյան ճնշումը: Այն մեծ քանակությամբ առկա է ծովամթերքների ու ձկան մեջ: Կարող եք սննդակարգի մեջ ավելացնել հունական  ընկույզ ու նուշ(օրական 1 ճ/գ):

Սննդի մեջ սխտորի օգտագործումը նվազեցնում է արյան մածուցիկությունը: Նման հատկություններով են օժտված նաև սեխը, թուրինջը, կարմիր բուլղարական պղպեղն ու լոլիկը:

Արյան նոսրացմանը նպաստում է նաև իշառվույտի խոտը(донника), կեռասը, բալը և մի շարք այլ պտուղներ: Արյունը հիանալի նոսրացնում է նաև կարմիր չոր գինին: Օրական 1 բաժակ գինին սննդի հետ օգտագործելու դեպքում դուք կկարողանաք ազատվել այդ խնդրից:

Չիլլի պղպեղը պարունակում է վիտամին А ու Е, կալիում ու ֆոլաթթու, որը հիանալի նոսրացնում է արյունը:


Խմեք ամեն օր նարինջի հյութ  ոչ ավելի քան 120 մլ, քանի որ դա արյունը նոսրացնող հինալի միջոց  է, այն նաև պարունակում է վիտամին С: Հիշեք որ նարնջի հյութը  հակացուցված է  ստամոքսի խոցային հիվանդությունների ու բարձր թթվայնությամբ  գաստրիտի   10 հիվանդությունների դեպքում:

Վերցրեք 250 գրամ մաքրած սխտոր և նրա վրա ավելացրեք 300 գրամ մեղր, թողեք թրմվի 1 շաբաթ և օրական 3 անգամ,  ուտելուց 40 րոպե առաջ, ընդունեք 1-ական ճ/գ:

Լցրեք 0.5 լիտր օղու մեջ 100 գրամ աղացած մշկընկույզ, թողեք թրմվի 21 օր՝ ամեն օր այն խառնելով, որից հետո այն ֆիլտրեք: ¼ բաժակի մեջ ավելացրեք 20-ից 30 կաթիլ  այդ հեղուկից, խմեք այն օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմի ընդունման  չափաբաժինների ընդունաման միջև կատարեք 10 օրյա ընդմիջում(ընդհամենը 5 կուրս):


Ծամեք ½ թ/գ դառ օշինդրի  չոր ծաղիկներ ու խմեք այն 1 բաժակ կեֆիրի հետ:  Օգտագործեք այն 1 շաբաթ՝ ժամը 21:00-ին, որից հետո կատարեք 7-ից 10  օրյա ընդմիջում:Այդ միջոցը օգնում է նաև մաքրել լյարդն ու  բարձրացնել իմունիտետը:

Արյունը նոսրացնելու համար բավականին օգտակար է նաև թթենու  արմատները: Վերցրեք 200 գրամ թթենու թարմ արմատներ, մանրացրեք ու լվացեք: Դրեք էմալապատ կաթսայի մեջ ու վրան լցրեք 3 լիտր սառը ջուր և թողեք թրմվի 1 ժամ: Որից հետո այն դրեք մարմանդ կրակի վրա, թողոք եռա, որից հետո  ևս 15 րոպե եփվի, վերցրեք կրակի վրայից  սառեցրեք, քամեք և դրեք սառնարանում: Այդ միջոցը ընդունեք  5 օր` օրը 3 անգամ,  ուտելուց  առաջ՝ 200-ական գրամ: Բուժման կուրսը 5 օր, որից հետո կատարեք 2-ից 3 օր ընդմիջում:

Ծլեցված ցորենը  ևս նոսրացնում է արյունը: Ամեն օր կանոնավոր կերպով օգտագործեք 1 ճ/գ ծլեցված ցորեն, որը ցանկալի է ավելացնել բանջարեղենային աղցանի մեջ, որի մեջ հարկավոր է ավելացնել նաև 1 թ/գ կտավատի յուղ:


Դարչինն ու կոճապղպեղը նոսրացնում են արյունը: Ձեզ անհրաժեշտ կլինի կոճապղպեղի թարմ արմատներ(մոտավորապես 4 սմ), մի պտղունց դարչին(դանակի ծայրով), 1 թ/գ կանաչ թեյ: Լցրեք այդ ամենի վրա 0.5 լիտր եռացրած ջուր ու թողեք այն թրմվի, որից հետո  թողեք այն սառչի և  ավելացրեք կես կիտրոն ու ըստ ճաշակի մեղր: Խմեք օրվա ընթացքում:


Աղբյուրը՝  fithacker.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular