ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան. Ի՞նչ կա բանակցային գործընթացի կուլիսների հետևում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ, երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ բանակցություններում կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պարզ դարձավ, որ դա պատահական չի արվել։ Բոլոր ցուցումներով Բաքուն սկսել է իրականացնել այսպես կոչված «կանխարգելիչ դիվանագիտություն» հայկական ուղղությամբ Թուրքիայի հնարավոր գործողությունները արգելափակելու համար։ Ավելի վաղ նրան անհանգստացրել էր այն փաստը, որ Անկարայում այդ միջանցքի մասին սկսել են խոսել ընդամենը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլիի մակարդակով։ Հենց նա, և ոչ թե արտգործնախարար Ֆիդանն է հույս հայտնել, որ «երբ այս միջանցքը բացվի, և մեր առևտրամշակութային հարաբերությունները սերտանան, Իգդիրը (քաղաք Թուրքիայում) կտեսնի այդ միջանցքի առաջին առավելությունները, որը կդառնա ելակետը մեր երկրում»: Անկարայում Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը խոսել է հետևյալ կերպ. «Տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է խաղաղությամբ։ Դրանում մեծ դեր ունի նաև Զանգեզուրի միջանցքի բացումը»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ֆիդանի դատողություններում չկա կատեգորիկություն, որը նախկինում ուներ Անկարան և այն առաջ էր քաշել որպես Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևոր պայմաններից մեկը։

Թուրքիայի նոր կառավարությունը սկսել է վերաիմաստավորել Անդրկովկասի նոր իրողությունները, որոնք ձևավորվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Կարո՞ղ է Անկարան լրջորեն կառչել «Զանգեզուրի միջանցքից», եթե ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն նկատառմանը, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրում չի հիշատակում «Զանգեզուրի միջանցքը», պատասխանել է. «Մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք ճիշտ, օրինական, ողջամիտ, և ինչը, ի դեպ, աջակցվում է Ռուսաստանի և հայ-ադրբեջանական կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված մյուսների կողմից»: Ընդ որում Ալիևը խեղաթյուրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Երբ Մոսկվան խոսում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, դա չի նշանակում, որ այդ տերմինը նշանակում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում, որն, ի դեպ, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետից։

Երբ սկսվեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի դեսպան Սերդար Քիլիչի երկխոսությունը, դա որևէ նախապայմանի չէր ենթարկվում։ Այդպես է նախանշվել ադրբեջանա-հայկական երկխոսությանը զուգահեռ բանակցային գործընթացը, որը, տրամաբանորեն, պետք է հանգեցներ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանը և սահմանի բացմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, ապա Երևանը ձգտում է դա ներկայացնել որպես առանձին ուղղություն։ Պատահական չէ, որ Փաշինյանը բանավոր ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասելով, որ Լեռնային Ղարաբաղը «նույնիսկ մինչև 2018 թվականը կորցրել է թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները Ադրբեջանի կազմում չլինելու համար»։ Այդուհանդերձ, Երևանի և Բաքվի «մարաթոնյան դիվանագիտությունը» միանգամից երեք հարթակներում՝ Վաշինգտոն, Բրյուսել և Մոսկվա, թվում է ձախողված, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությունը։

Ընդ որում, Անկարան ավելի լայն աշխարհաքաղաքական հորիզոն ունի, քան Բաքուն և ստիպված է ավելի նուրբ արձագանքել համաշխարհային և տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռությունների փոփոխություններին։ Միևնույն ժամանակ, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու ներկայիս փորձի առանձնահատկությունն այն է, որ արևմտյան հովանավորչությունն ակտիվացել է, չնայած պաշտոնական մակարդակով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայից հայտարարություններ է արել, որ Մոսկվան աջակցում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը  և իբր նաև ակտիվորեն ներգրավված է դրանցում։

Միաժամանակ, Հայաստանին հաջողվեց նաև Ադրբեջանին քարշ տալ արևմտյան հարթակներ, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը կարող են չհամընկնել և չեն համընկնում։ Ավելին, ըստ թուրքական և ամերիկյան լրատվամիջոցների` թուրքական հետախուզության նախկին ղեկավար Ֆիդանի Թուրքիայի ԱԳՆ ժամանելուն պես, թուրք-հայկական ուղղությամբ սկսեցին ակտիվանալ դիվանագիտական ​​և կուլիսային այլ հարցեր։ Պատահական չէ, որ թուրքական կառավարամետ Hürriyet թերթը որոշել է հրապարակել այն փաստը, որ բացի պաշտոնական հանդիպումներից, Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները ունեցել են ավելի քան 500 հեռախոսազրույցներ, որոնց մասին նախկինում որևէ հաղորդում չէր եղել։ Հանրային տարածքում որևէ էական առաջընթացի բացակայության պայմաններում նման քանակի շփումները հուշում են, որ Անկարայի հարաբերությունները Երևանի հետ այլևս ուղղակիորեն կախված չեն հայ-ադրբեջանական հարցի հետ: Այդ գործընթացում արտերկրի կուրատորներն ավելի շատ գլոբալ խնդիրներ են լուծում, և նրանց չի հետաքրքրում «անդրկովկասյան փոփոխությունների մանրադրամի» ճակատագիրը։

Նրանց հաջողվել է Հայաստանին իրենց կողմը քաշել, և նա իր հետևից տարել է Ադրբեջանին, բացի դա հաջողվել է Հայաստան-Թուրքիա երկխոսության միջնորդ դառնալ, որպեսի շրջանցեն ստորջրյա քարերը։

Այդ համատեքստում կարելի է ասել, որ պատմությունը կրկնվում է, քանի որ 2008-2009 թվականների, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվեց Ցյուրիխյան արձանագրություններով, ցույց տվեց, որ պաշտոնական Անկարան, որոշակի պայմաններում, ի վիճակի է խաղարկել Բաքվի «խաղաթուղթ»` իր շահերից ելնելով: Այսինքն ըստ էության, առաջադրել մի շարք կոնկրետ նախապայմաններ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և փոխարենը ստանալ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի տարածքային ամբողջականության փաստացի ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է դեպի այն, որ Անդրկովկասի նախկին քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրները սկսում են շատ ավելի ակտիվ լուծվել, սակայն առանց դրանց պոտենցիալ պտղաբերության երաշխիքների։ Ամեն ինչ դեռ հիմնված է խնդիրների ոչ հրապարակային ասպեկտների վրա, և բոլորը, այդ թվում Մոսկվան, հնարավորություն ունեն այս բարդ գործընթացում քամել իրենց նախապատվությունների առավելագույնը։ Գլխավորն այն է, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի շուրջ գործող բոլոր խաղացողներն իսկապես գիտեն, թե ինչ են ուզում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular