ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասիք-չարիքի իշխանություն. Մեսրոպ Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար  Մեսրոպ Առաքելյանը:
«Ասիք-չարիքի իշխանություն

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։

Բայց ամեն դեպքում, «չարիք»-ներից մի քանիսին անդրադառման։

Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։

Առաջինը պետք է ավարտվեր այս տարի, երկրորդը՝ հունիսին։

Ի դեպ, առաջին՝ 2,4 կմ ճանապարհի 2,2 կմ-ը մի քանի տասնամյակ է կա, պետք է ասֆալտապատեն 200 մետր հատված։

Էլ չեմ խոսում այդ ճանապարհների անարդյունավետության մասին, որոնք ավելացնելու են խցանումները Սարալանջի փողոցում և բնակելի տների մոտ, որտեղ որոշ հատվածներում ճանապարհի լայնությունը մեկ մեքենայի համար է։

Եվ ահա, Ավինյանը իր նախընտրական ծրագրում հիմա էլ ասում է, որ այդ ճանապարհները կսարքեն՝ մեկը՝ 2024-2025թթ և մյուսն էլ՝ այս տարեվերջ։

Սրանք մի պարզ օրինակ են անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող իշխանությունների մասին»,- գրել  է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular