ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կրտսեր որդին՝ Կլոդ Ռուիս Պիկասոն, մահացել է Շվեյցարիայում 76 տարեկան հասակում, հինգշաբթի օրը հայտնել է նրա փաստաբանը։

Կլոդի փաստաբան Ժան-Ժակ Նոյերը չի նշել մահվան պատճառը, գրում է The Guardian-ը։

Կլոդը լուսանկարիչ և կինոռեժիսոր էր, ինչպես նաև տնօրինում էր իր հոր ժառանգությունը 1989 թվականից մինչև այս տարվա հուլիսը, երբ պատասխանատվությունը փոխանցեց իր կրտսեր քրոջը՝ Պալոմային։ 

Մոտ մեկ տարի Կլոդն աշխատել է որպես հայտնի լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի օգնական, ինչպես նաև համագործակցել է որպես ֆոտոլրագրող Time Life, Vogue և Saturday Review ամերիկյան ամսագրերի հետ։ 2011 թվականին նա արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանին, որպես արվեստագետ և իր հոր՝ դատարանի կողմից նշանակված տնտեսվարի աշխատանքի համար։

Պիկասոն չորս երեխա ուներ։ Կլոդն ու Պալոման նրա երեխաներն են ֆրանսիացի նկարչուհի Ֆրանսուազա Ժիլոյի հետ, ով մահացել է հունիսին 101 տարեկան հասակում։ Ավագ որդին՝ Փոլը, բալերինա Օլգա Խոխլովայի հետ ամուսնությունից, մահացել է 1975թ.-ին։ Մայան՝ նրա դուստրը ֆրանսիացի մոդել Մարի-Թերեզ Վալտերի հետ, մահացել է 2022 թվականին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular