ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները կանխել են վենդետան. 9-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին մի կերպ են փրկել հաշվեհարդարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Օգոստոսի 23-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի, Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ կանխել են դեպքի վայրում վրեժխնդրությունը (վենդետա-խմբ.)։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ջամշլու գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռուստամ ՈՒ.-ին։

Երեխան տեղում մահեցել էր, որից հետո երեխայի հայրը՝ 41- ամյա Շալիկո Ա-ն., մայրը՝ 39-ամյա Նարինե Ու.-ն և Կոտայքի մարզի բնակիչ մորաքույրը՝ 33-ամյա Մայաննա Բ-ն. Камаз-ի վարորդին գցել են գետնին և ծեծի ենթարկել։

Բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու պարեկները կարողացել են նրանցից ազատել վարորդին և տեղափոխել Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, սակայն երեխայի հարազատներն այս անգամ հարձակվել են ավտոմեքենայի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենային՝ փորձելով Камаз-ի վարորդին դուրս հանել այնտեղից։

Պարեկներին հաջողվել է նրան ավտանգ տեղափոխել Ոստիկանության Արագածի բաժին։

Այնուհետև ոստիկաններն ու պարեկներն իրենց հսկողության տակ են վերցրել Камаз մակնիշի ավտոմեքենան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է՝ մարդիկ, տուրք տալով իրենց նյարդերին, ցանկանում են ավտոմեքենան հրկիզել։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular