ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի «բնապահպանական» տեռորը և Փաշինյանի անգործությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը քարոզչական հարձակման է անցել բոլոր ուղղություններով, առիթը բաց չի թողնում Հայաստանին և Արցախին մեղադրելու հնարավոր բոլոր մեղքերի մեջ, մինչ փաշինյանական վարչախումբը միտումնավոր մատնվել է անգործության և համառորեն չի պատասխանում Ադրբեջանի մեղադրանքներին։ Այդկերպ, Բաքվին հաջողվում է միջազգային հանրության մոտ առաջ մղել իր կեղծ նարատիվները։ Ամենավտանգավոր ուղղություններից մեկը, որտեղ Ադրբեջանը, ցավոք, լուրջ հաջողություններ է գրանցել, «բնապահպանությունն» է, որն օգտագործելով էլ կեղծ մեղադրանքների տարափ է տեղում հայկական կողմի վրա։ Ընդ որում, տասնամյակներ շարունակ և այժմ էլ Ադրբեջանն է համարվում էկոլոգիան վնասող երկիր։ Զարմանալի չէ, որ հենց բնապահպանությունն էլ պատրվակ դարձավ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքը փակելու համար։

Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։ Ադրբեջանն այս ամենի համար, որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։ 

Շաբաթներ առաջ բնապահպանական մի շարք կազմակերպություններ Ադրբեջանից, դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով բնությանը վնաս հասցնելու մեջ։ Թեման շարունակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը դիմել էր միջազգային հանրությանը «Հայաստանի էկոլոգիական տեռորի հետ կապված», ընդ որում մեղադրանքների հիմնական սլաքն ուղղում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահանքային կոմբինատի դեմ՝ նրանց մեղադրելով ծանր մետաղներ պարունակող թափոններ արտանետելու մեջ՝ իբր հայտարարելով, թե աղտոտումն ուղակիորեն ազդում է Ադրբեջանի տարածքում գտնվող Օղչուչայ և Արազ (Արաքս) գետերի վրա, ինչը վտանգում է տարածաշրջանի բնակչության առողջությանը։

Մինչ Հայաստանի դեմ նման քարոզ է իրականացվում, որը, փաստենք, լուրջ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ միջազգային հանրությունն առանձնակի զգայուն է այս հարցերում, Ադրբեջանն ինքը շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը, վանսել ոչ միայն իր, այլև հարևան երկրների բնակչության առողջությունը։ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։  Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։

Մինչ այսպես կոչված «հեղափոխությունը» Ադրբեջանը երբեք չի խոսել բնապահպանական խնդիրների մասին՝ գիտակցելով, որ այդ հարցում չի կարողանալու մրցել Հայաստանի հետ, սակայն այսօր, երբ Հայաստանում դաշնակիցներ է գտել՝ ի դեմս փաշինյանական վարչախմբի լռության, անխնա չարաշահում է այդ հարցերը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձկան պես լուռ է, որևէ կերպ չի պատասխանում թշնամու մեղադրանքներին և հոխորտանքներին։

Նարինե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular