ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հիվանդության բռնկումը 5 մարդու կյանք է խլել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշով քաղաքում լեգեոներների հիվանդության բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները, որոնք փորձում են պարզել վարակի աղբյուրը, փոխանցում է VOA-ն։ Հինգերորդ զոհը 79-ամյա մի կին է, որը հիվանդանոց էր ընդունվել օրեր առաջ։ «Նա հիվանդ էր բազմաթիվ երկարատև հիվանդություններով, այդ թվում՝ քաղցկեղով, և գտնվում էր անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», – PAP լրատվական գործակալությանն ասել է Ժեշովի մունիցիպալ հիվանդանոցի տնօրեն Գրժեգորժ Մատերնան: Լեգիոներների հիվանդությունը, որն առաջանում է լեգիոնելլա բակտերիայով, վարակիչ չէ և չի կարող փոխանցվել մարդուց մարդուն։ Այն թոքերի հետ կապված խնդիրներ է առաջացնում հատկապես թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular