ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի նախագահի խորհրդականին. անդրադարձել են Մեղրի-Նորդուզ անցակետերի միջեւ ծագող խնդիրներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջեւ ծագող խնդիրների արագ եւ արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաեւ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը՝ երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաեւ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետեւողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular