Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ ապաստան են հայցել Հայաստանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՆՀՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է 2023թ հունվար-հունիս ամիսների վիճակագրությունը։
Ըստ տվյալների՝ 440 մարդ դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։
Ըստ հրապարակման` 440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել, 179 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ։
Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել, ապա Ուկրաինայի, Իրանի, Ռուսաստանի քաղաքացիներ։
Կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիները արական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից մեկի դիմումը կարճվել է, մյուսի ընթացքը չի նշված։
Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։