«VAZ» մակնիշի ավտոմեքենան մոտ 30 մ գլորվել է ձորը․ կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 24-ին, ժամը 18։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դովեղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային: