ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին. Կրիվոպուսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի գիշերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել է Հայաստանում  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է անձամբ ինքը՝ Կրիվոպուսկովը։

«Ինձ երկիր չթողեցին, Հայաստանի համար անցանկալի մարդ հայտարարեցին և անձնագիրս խլեցին։ Պաշտոնական թուղթը ցույց չտվեցին, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին։ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- ՏԱՍՍ–ի հետ զրույցում ասել է նա։ 

Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավարը։

Հայաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Կրիվոպուսկովի հետ կապված միջադեպը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular