ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ Փաշինյան չի կարող մեզ պոկել մեր արմատներից․ Հակոբյանը՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, թե Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։ 

MediaHub-ի հետ զրույցում Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հայկական երկու պետություններում վերջին շրջանում տեղեկություններ են տրվում չճշտված ձևաչափով։

«Փաշինյանի ասածի վերաբերյալ պաշտոնական լրահոսում ոչինչ չկա, բայց այսօր պաշտոնական անձի շուրթերից ոչ պաշտոնական տեղեկություն է հնչում, դեղին մամուլ է ցիտում և սրանից որևէ եզրակացություն անելը անհեթեթություն է։ Կարող ենք ենթադրել, որ Ալիևը Փաշինյանին որպես գործիք է օգտագործում, որպեսզի հայ հասարակության մեջ կեղծիք տարածի»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանը կոնկրետ ադրբեջանական թեզեր է տարածում և ՀՀ վարչապետ լինելուց բավականին հեռվացել է։

«Այնպես որ, տեղին չէ նրա ասածների շուրջ լուրջ վերլուծություններ անելը, հատկապես, որ գիտենք՝ Ալիևը ամեն ինչ անելու է, որ Արցախում բնակվելը հայի համար անհնար դառնա ու լքի հայրենիքը, որի արդյունքում տեղի կունենա իր բաղձալի ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու մտադրություն ունի Ալիևը, սակայն այդ թեզերը Փաշինյանի միջոցով է մտցնում հայ հասարակության մեջ, որպեսզի այդ ձևով հայերին պատրաստի սպասվող օրակարգին»,-շեշտեց Հակոբյանը։ 

Հարցին՝ ինչպես խուսափել այդ օրակարգից, Հակոբյանը պատասխանեց․

«Փաշինյանն այլևս ոչ հայանպաստ գործողության դեմ ոչինչ անել չի կարող և միակ ելքը նրան վարչապետի աթոռից հեռացնելն է, որ Հայաստանն ու Արցախը փրկվեն։ Կա մեկ պրոբլեմ և այդ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։ Արցախի ժողովուրդն իր հողում է մնալու և որևէ Նիկոլ Փաշինյան կամ այլ անուն-ազգանուն չի կարող մեզ պոկել մեր արմատներից։ ԼՂ հիմնահարցը դեռ լուծված չէ ու կապ չունի, թե ինչ են ասում Ալիևն ու Փաշինյանը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular