ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիտալի Բալասանյանի որդին հարցաքննվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր հարցաքննվել է Վիտալի Բալասանյանի որդին՝ Արթուր Բալասանյանը՝ վարկը ոչ նպատակային օգտագործման փաստի առթիվ հարուցված քրեական գործով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրուցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Մենք արդեն որոշակի տեղեկություններ ունենք քրեական գործում առկա տվյալների վերաբերյալ և համարում ենք, որ քրեական գործը հարուցվել է անօրինական ձևով, քանի որ այն տեղեկությունները, որոնք ներկայացրվել են գյուղի և գյուղի հիմնադրամի կողմից,  բավական չէին քրեական գործ հարուցելու համար։ Այնտեղ առկա է եղել միայն վարկային պայմանագիր, որ իբր ժամկետը 2023 թվականի հուլիսի 12-ին լրանալուց անմիջապես հետո դիմել է համապատասխան մարմնին վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, այն դեպքում, երբ վարկային պայմանագրին կից գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթեր՝ մասնավորապես բիզնես ծրագիր, որով պետք է առաջնորդվեր Արթուր Բալասանյանը։ Երբ այդ բիզնես ծրագիրը համադրում ենք վարկային պայմանագրի հետ, ապա ակնհայտ է, որ այն ոչ նպատակային օգտագործելու հիմքեր բացարձակ չի պարունակում»,-ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմնից պահանջել են անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել։

Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ էին արձակվել։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular