Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Telegram ալիքը:
Նշվում է, որ Վիկտոր Կրիվոպուսկովին այսօր վաղ առավոտյան Մոսկվայից ժամանել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան «Աերոֆլոտ» չվերթով։
Նշենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013թթ.եղել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական: