ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահականի հերքումը հաստատման էր նման. ի՞նչ է կատարվում Աղդամի ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում համառ լուրեր են շրջանառվում, թե նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը։ Արդեն 2 օր այս տեղեկությունները համառորեն շրջանառվում են, իսկ Արցախի նախագահականի <<հերքումները>> ավելի շատ են յուղ լցնում խոսակցությունների վրա։ Բանն այն է, որ երեկ ցերեկն Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել էր տարածված տեղեկությունները, թե անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը պարզ ակնարկել է Աղդամի միջանցքի բացման հավանականության մասին, ընդ որում նշել էր, թե Աղդամի ճանապարհով Ադրբեջանից դիզելային վառելիք և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստանալու, սակայն քիչ քանակությամբ, իսկ հիմնական ապրանքները և սննդամթերքն ուղարկելու են Հայաստանից՝ Լաչինի միջանցքով։

Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ընդամենը հայտարարել էր, թե Արցախում անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Ավելի ուշ, երբ պարզվել էր, թե այս հերքումը որևէ կերպ չի կարող ազդել մարդկանց տրամադրությունների վրա, արդեն իսկ ակնհայտ հայտարարվեց, թե Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Դրանց ընթացքում քննարկել ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, արցախի անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր միջնորդական առաջարկները։ «Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են, նախագահ Հարությունյանն առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։

Ըստ էության, փաստացի կարելի է նշել, որ Արցախի գործող իշխանություններն առանձնապես դեմ չեն Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկից, թեպետ նույնիսկ իրենք են գիտակցում, որ դա արդեն Արցախի վերջն է լինելու։ Տարբեր վերլուծաբաններ շեշտում են, որ Աղդամի և Լաչինի միջանցքի, թեկուզ միաժամանակյա, բացումն առանձնակի չի փոխելու, ընդհակառակն ավելի է խորացնելու, որովհետև, Ադրբեջանը, չի բացառվում, որ հենց մի քանի օր անց կրկին փակի Լաչինի միջանցքը՝ բաց թողնելով միայն Աղդամի ուղղությունը, իսկ այդ դեպքում միջազգային հանրությանը հնարավոր չէր լինի համոզել, որ Արցախն արգելափակված է։ Աղդամի ճանապարհից կախվածության մեջ գտնվելը փաստացի նշանակում է Արցախի վերջը։

Անի Մարկոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular