ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն մերձենում է Կիևին Անդրկովկասում սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է իր փոխգործակցությունը Ուկրաինայի հետ և հանդիսանալով Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի «խոսող գլուխը» այլևս չի թաքցնում իր հակառուսական նարատիվը:

Նման եզրակացության է հանգել PolitNavigator-ի միջազգային դիտորդ Այնուր Կուրմանովը։

Շատերին է ապշեցրել Կիևում Բաքվի բանագնաց Սեյմուր Մարդալիևի վերջին անկեղծ հայտարարությունը, ով «Նեզալեժնուն» ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Բոգդան Դրապատիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին «ագրեսոր» անվանելով հայտարարել է, որ հիացած է Ուկրաինայի զինված ուժերի գործողություններով։ «Մենք ցանկանում ենք մեր հիացմունքն արտահայտել Ռուսաստանի ագրեսիային հակահարված տալու ձեր տոկունության և քաջության համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք մեծացնել Ուկրաինայի օգնության փաթեթի չափը, այդ թվում մարդասիրական ականազերծման հարցում։ Մենք արդեն քաղաքական պարտավորություններ ենք ստանձնել Ուկրաինային օգնության հարցում»,- ասել է Մարդալիևը։ Դեսպանի խոսքով, Բաքուն պատրաստվում է մեծացնել իր օգնությունն ուկրաինացի զինվորականների վերականգնման, էներգետիկ ոլորտին աջակցելու և հետպատերազմյան վերակառուցման հարցերում։ Միաժամանակ, Ադրբեջանը  պատրաստվում է ցուցադրաբար վերականգնել մայրաքաղաքի մոտ գտնվող Իրպեն քաղաքը միտումնավոր շեշտելով դրա կապը Հարավային Կովկասում Ղարաբաղյան պատերազմի արդյունքում արդեն իսկ բռնակցված Արցախի և Շուշիի շրջանների վերականգնման հետ։

Սրանով Բաքուն ցուցադրաբար, այսպես ասած, իր «փորձ»-ն է փոխանցում «Նեզալեժնուն» և նման կերպ իրեն ներկայանում որպես «հայկական օկուպացիայի» յուրօրինակ «զոհ»։ Այսինքն այդ քայլով ադրբեջանական իշխող վերնախավը ցույց է տալիս բոլորին, որ Ռուսաստանը Կիևի և Արևմուտքի հետ իրենց ընդհանուր թշնամին է։

Իրականում սա հերթական ու պարտադիր ծիսական հաստատումն է «բարեկամ կամ թշնամի» չգրված համակարգում։ Ի թիվս այլ բաների, Բաքվում պատրաստվում են կազմակերպել ինչ որ «վերապատրաստման թրենինգներ», իբր սակրավորների միջև «մարդասիրական ականազերծման» փորձի փոխանակման նպատակով։ Սեյմուր Մարդալիևը նույնիսկ կարծում է, որ նման հանդիպումները շատ օգտակար կլինեն Կիևի վարչակարգի համար, քանի որ ադրբեջանցիները սերտորեն համագործակցել են թուրքերի հետ և մասնակցել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարբեր միջազգային «խաղաղապահ առաքելությունների»։ Որպես նվեր «Նեզալեժնուն» կտրվի հեռահար ականազերծող ռոբոտ մեքենա, որից հետո կտրվի դրանց մի ամբողջ խմբաքանակ։

Հետաքրքիր է այն, որ MEMATT կոչվող այդ տեխնիկան թուրքական է և արտադրվում է ASFAT ընկերության կողմից արդեն չորս տարի: Ընդ որում այդ ռոբոտը կարող է լիովին օգտագործվել նաև ռազմական նպատակներով, օրինակ նույն Զապորոժիեում պաշտպանական գծերն ականազերծելու համար, քանի որ այն ունի առնվազն 8 կգ տրոտիլային հզորությամբ ականների ականազերծման դիմակայունություն և կառավարվում է ավելի քան հինգ կիլոմետր հեռավորությունից:

Այս պահին Բաքուն արդեն 7,6 մլն դոլար է ուղարկել Կիև իբր «մարդասիրական օգնության» շրջանակներում, և սպասվում է, որ Իլհամ Ալիևի անձնական հրահանգներից հետո նոր տրանշներ կուղարկվեն։ Այդե մասին ինքը՝ դեսպանն էլ է բարձրաձայն հայտարարել. «Մենք կշարունակենք տրամադրել ձեզ անհրաժեշտ բոլոր օգնությունները: Մեր նախագահը վերահսկում է իրավիճակը և մշտապես բանակցում է ձեր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։

Հաջորդ օրն Ադրբեջանի դեսպանի բարեկամության ցուցադրությունից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին համերաշխության համար։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ Կիևի համար այժմ կարևոր են ոչ թե գումարն ու ռոբոտները, այլ թյուրքական պետությունների կազմակերպության առաջատար երկրի աջակցության գործոնը, որը մարմնավորում է ոչ միայն իրեն, այլ նաև ողջ «թուրքական աշխարհը»: Այսինքն ասես բոլորին ասում են, որ Ուկրաինան ամենևին էլ մեկուսացված չէ, նրան աջակցում են հետխորհրդային տարածքի բազմաթիվ հանրապետություններ, և ոչ ոք չի կասկածում Ռուսաստանի «ագրեսոր» լինելուն։

Միևնույն ժամանակ, նույն դեսպան Սեյմուր Մարդալիևը որևէ նոր բան չի ասել, քանի որ օգնության փաթեթի մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր հունիսի 22-ին Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։ Եվ այդ ժեստը նպատակ ուներ գրավել Մառախլապատ Ալբիոնի ուշադրությունը, ցույց տալու հավատարմություն և Կիևին աջակցելու ցանկություն։

«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման և վերականգնման ջանքերում, մասնավորապես ուղարկելով էլեկտրասարքավորումներ և իրականացնելով Իրպեն քաղաքում վերակառուցման ծրագրերը։ Այդ օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել էր Բայրամովը։

Իրականում, Կիևի և Բաքվի գաղափարաքաղաքական մերձեցման գործընթացը վաղուց է ընթանում, և ադրբեջանցի դիվանագետների հայտարարությունները չպետք է զարմացնեն, քանի որ դա իրականում թուրքամետ կողմնորոշման դրսևորում է և թուրքական ինտեգրման արդյունք, որն ապրիորի էապես հակառուսական է, և որոշ չափով անգամ ռուսաֆոբ։

Չպետք է մոռանալ, որ Իլհամ Ալիևի հռետորաբանության մեջ հակառուսական բաղադրիչը (հիշենք, օրինակ, նրա հայտարարությունները Կովկասում ստալինյան բռնակալության ժառանգության մասին) կտրուկ աճեց հենց այն պահին, երբ բոլորին պարզ դարձավ, որ Մոսկվան պատրաստվում է դուրս գալ այսպես կոչված հացահատիկի գործարքից: Եվ Էրդողանը դրա հետ կապված միացրել է Կրեմլի վրա ազդեցության բոլոր լծակները։

Այսինքն Անկարան, և նրա հետ մեկտեղ Լոնդոնն ու կոլեկտիվ Արևմուտքը, միտումնավոր Բաքվին մղում են յուրատեսակ ծեծկռտուքի Ռուսաստանի հարավային սահմաններում անկայունության գոտի ու ևս մեկ սպառնալիք ստեղծելու համար։

Գումարած դրան ադրբեջանական վերնախավն ունի իր ախորժակը մնացած Արցախի նկատմամբ, որն այժմ պաշտպանվում է ռուս խաղաղապահների կողմից, ծրագրեր կան կառուցել Զանգեզուրի միջանցքը և Հայաստանը դարձնել պրոտեկտորատ և «թուրքական աշխարհի» մաս։

Այդ նախագծերին խոչընդոտում է Մոսկվան թույլ չտալով Երևանին գործարք կնքել անգլո-սաքսոնների հետ հայ ժողովրդի շահերի դեմ և դրանով իսկ Իլհամ Ալիևին թույլ չի տալիս վերջնական հաղթանակ տանել։ Ըստ այդմ, Բաքուն ձգտում է իր դժգոհությունը ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը Կիևին նման ցուցադրական և ոչ բարեկամական աջակցության միջոցով։

Այդ մասին, օրինակ, ադրբեջանցի քաղաքական փորձագետ Նիջաթ Հաջիևն անկեղծորեն գրել է «Մուսավաթ» թերթում հրապարակված «Մոսկվան Բաքվի աչքի մեջ չոփ է տեսնում, բայց իր աչքի գերանը չի նկատում» պերճախոս վերնագրով հոդվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular