ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգիչ է, որ ԵՄ-ն չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով թռիչքների իրականացումը․ Տաթևիկ Ռևազյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մտահոգիչ է, երբ տեսնում ես, որ Եվրոպական Միությունը դեռևս չի ճանաչում Ֆլայ Արնայի՝ որպես առանձին ավիաընկերության ձեռքբերումները և միջազգային անվտանգային ստանդարդներով խիստ աշխատելաոճը և չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրականացումը։  Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հնարավորություն ավիացիայի պատմության մեջ արդեն տրվել է մի շարք այլ երկրների։ Այս մասին ֆեյսբուքյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ շնորհավորելով այկական ազգային ավիաուղիներին համաշխարհային ճանաչում ունեցող IOSA անվտանգության հավատարմագիր ստանալու կապակցությամբ։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Շնորհավորում եմ Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնային համաշխարհային ճանաչում ունեցող IOSA անվտանգության հավատարմագիր ստանալու կապակցությամբ։ 

Ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը հաջողությամբ անցնելն, իհարկե, արդյունավետ թիմային աշխատանքի և անվտանգային միջազգային ստանդարտներով աշխատելու մասին են վկայում։

Նշեմ, որ IOSA հավատարմագիրը շնորհվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի կողմից ավիացիոն համաշխարհային ստանդարտներին ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանության մանրակրկիտ ուսումնասիրության և գնահատման արդյունքում։

Արդարության և հավասարության կոչ 

Ցավոք, այս լավ լուրի հետ մեկտեղ պետք է բարձրաձայնեմ այն անհավասար վերաբերմունքի մասին, որին արժանանում է ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան։ Մտահոգիչ է, երբ տեսնում ես, որ Եվրոպական Միությունը դեռևս չի ճանաչում Ֆլայ Արնայի՝ որպես առանձին ավիաընկերության ձեռքբերումները և միջազգային անվտանգային ստանդարդներով խիստ աշխատելաոճը և չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրականացումը։ Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հնարավորություն ավիացիայի պատմության մեջ արդեն տրվել է մի շարք այլ երկրների։ Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը հավատարիմ մնալ հավասարության և արդարության իրենց հանձնառությանը․ Հայաստանը, որպես անկախ պետություն, արժանի է հավասար և արդար վերաբերմունքի։

Վերջերս Հայաստանը կնքել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր և, ցավոք, այդ համաձայնագրի առավելություններից այս պահին օգտվում են միայն ԵՄ օդային փոխադրողները, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այս պահին գտնվում է ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։

Ծառայելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտունում՝ ես նախաձեռնել և Հայաստան եմ բերել Air Arabia խմբի ներդրումը․ դա անելիս հաշվի եմ առել վերջինիս օրինակելի աշխատանքը՝ անվտանգային և գործառնական գերազանցության տեսանկյունից։ Այս քայլով նպատակ եմ ունեցել Հայաստան բերել ավիացիայի ոլորտում տարիների ընթացքում կուտակված լավագույն փորձը և գիտելիքները, որը կնպաստեր Հայաստանում ավիացիայի ոլորտի բարելավմանը և առաջընթացին․ սա այն է, ինչ Ֆլայ Արնան անում է իր հիմնադրման առաջին օրվանից ի վեր։

Միավորվելով անվտանգության գաղափարախոսության շուրջ

Ես հասկանում եմ, որ պետական ֆինանսավորմամբ կառույցները, ինչպիսին է ԵՄ-ն, սահմանափակված և կաշկանդված են հստակ քաղաքական օրակարգերով, սակայն խնդրում և կոչ եմ անում մեզ չօգտագործել անվտանգային մտահոգությունները քաղաքական օրակարգերի իրագործման նպատակով։ Նման քայլերով մենք վտանգում ենք համաշխարհային ավիացիայի ոլորտը՝ հակասելով ուղևորներին անվտանգ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելու գաղափարախոսությանը։ Այս մտահոգության մասին ես պատրաստվում եմ բարձրաձայնել Լիսաբոնում մյուս ամիս կայանալիք Ավիացիոն փառատոնի ժամանակ։

Եվ վերջում, ցանկանում եմ կոչ անել բոլորիս միավորվել համընդհանուր ճշմարտության շուրջ․ այն է՝ անվտանգությունը չի ճանաչում սահմաններ։ Ավիացիայի ոլորտի կառավարման համար կիրառվող մեթոդաբանությունը և քաղաքականությունը պետք է լինի նույնը բոլոր ազգերի համար։

Շնորհակալություն համագործակցության համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular