ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը. վարչապետը և նախագահը հանդիպում են անցկացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հայտնում են կառավարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:

«Ընդ որում, սա այն պայմաններում, երբ, եթե անկեղծ ասենք, մեր երկրում գործող շինարարական նորմերն այնպես չէ, որ համապատասխանում են բոլոր ժամանակակից չափանիշներին: Մենք ի սկզբանե մտածել և մտածում ենք, որ պետք է գնանք ստանդարտների բարձրացման ճանապարհով, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ դա չենք կարող մեկ օրում անել, որովհետև եթե փորձենք այդպես անել, ընդհանրապես ամեն ինչ կկանգնի:

Սա մտահոգության առաջին հատվածն է, բայց ոչ ամբողջականը: Մենք այսօր պլանավորել ենք և ձեռնամուխ ենք լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի:  Տեղյակ եք, որ իրականացնում ենք 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրը, առնվազն երկու հատվածում գործնական փուլ է մտնում Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի շինարարությունը, որը, իհարկե, միջազգային մրցույթներով է իրականացվում, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հաղթող ընկերությունները նաև ենթակապալի ժանրով համագործակցելու են տեղական ընկերությունների հետ:

Նաև մոտենում ենք Ակադեմիական քաղաքի շինարարության ծրագրին, որը նույնպես ահռելի ծրագիր է: Ամեն տարի մեր օրակարգում է 500 կմ ավտոճանապարհների կառուցումը, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնց առյուծի բաժինը շինարարության ոլորտին է վերաբերում: Առաջիկայում պլանավորում ենք իրականացնել մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը, նաև Հանրապետությունում մի քանի կարևոր թունելներ են կառուցվելու, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի թունելները և կամուրջները:  

Մենք այսօր շատ մեծ ծավալներով ձեռնամուխ ենք եղել կամուրջների վերանորոգմանը, գործող թունելների արդիականացմանը, խոսքը, մասնավորապես, Ծովագյուղի, Սպիտակի, Ստեփանավանի թունելների մասին է: 50 բժշկական կենտրոնների շինարարության ծրագիրն է ընթացքի մեջ և այլ կապիտալ ծրագրեր»,- ասել է  վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ քննարկվում է Հայաստանում Արդարադատության, Կառավարման թաղամասեր ունենալու գաղափարը: «Երբ դիտարկում եմ մեր ռազմավարական ծրագրերը՝ տեսնում եմ, որ պետական կապիտալ ներդրումների հատվածում մեծածավալ ծրագրեր ենք իրականացնում: Ջրային ոլորտում հսկայական ներդրումների անհրաժեշտություն կա և մենք պլանավորում ենք այդ ներդրումներն իրականացնել: Բայց երբ Կառավարությունում այս հարցերը քննարկում ենք՝ առաջինը կենտրոնանում ենք մեր անելիքի վրա, թե ինչպե՞ս այդ նախագծերը դնենք հոսքագծերի վրա, որպեսզի դրանք ներկայացվեն մրցույթների, ընկերությունները մասնակցեն: Բայց քանի մոտենում ենք այս փուլի ավարտին՝ մտահոգություն է առաջանում, որը հետևյալն է. իսկ արդյոք ՀՀ-ում այս պահին գոյություն ունեցող շինարարական ներուժը, ընկերությունները կարողանալու են բոլոր մրցույթներին պատշաճ մասնակցություն ունենալ, հետո այդ ծրագրերն իրականացնել պատշաճ ժամկետներում և պատշաճ որակով:

Իհարկե, այստեղ միայն քաղաքական պատասխանատվության խնդիրը չէ, մենք ուզում ենք, որ այդ ծրագրերն իրականացվեն առնվազն ժամկետներում, պատշաճ որակով, որպեսզի պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումներն առավել արդյունավետ լինեն»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ցանկանում է  աշխատանքային միջավայրում քննարկել այս հարցերը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առնվազն 2020 թվականից Կառավարությունը նաև որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի, այդ թվում՝ շինարարական ընկերությունները տեխնիկական հագեցվածության հարցերը լուծեն Տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը նաև հույս է ունեցել, որ շինարարական ընկերությունները նոր տեխնիկա ձեռք կբերեն և նկատելի է, որ այդ գործընթացն առկա է. «Վիզուալ էլ Հանրապետության փողոցներում տեսնում ենք բեռնատարներ, այնպիսի կարգի շինարարական տեխնիկա, որ նախկինում ՀՀ-ում չենք տեսել»:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հանրապետությունում իրականացվում է նաև ահռելի ծավալների բնակարանաշինություն: «Տեսնում ենք, որ առանց այն էլ շատ ընկերություններ իրենց հնարավորությունների եզրագծին են աշխատում: Պետությունն անուղղակի մասնակցություն ունի այդ գործընթացին՝ եկամտային հարկի վերադարձի, գոտիավորման քաղաքականության տեսքով և  կարևորում է նաև բնակարանաշինությունը, որովհետև բնակֆոնդը վերափոխման կարիք ունի: Բնակարանաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն էլ պետական նշանակության ծրագիր ենք համարում: Անցած տարի եկամտային հարկով քաղաքացիներին ենք վերադարձրել 35 մլրդ դրամ: Բայց դա էլ գիտակցված մոտեցում է, որովհետև բնակֆոնդը պետք է թարմացվի, առանց դրա հնարավոր չէ: Մեր հաշվարկներով՝ մեզ անհրաժեշտ է 15-20 տարվա ընթացքում թարմացնել ամբողջ բնակֆոնդը, որպեսզի ոչ միայն վթարային, այլև մաշվածություն ունեցող բնակարանային ֆոնդ չունենանք: Այդ առումով, Երևանից կսկսենք վթարային շենքերը նորերով փոխարինելու լայնածավալ ծրագիրը, որն առաջիկայում մեկնարկելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է՝ պետք է փորձենք այնպես անել, որ Հայաստանում շինարարությունը դառնա ինդուստրիա, որտեղ շատ ընթացակարգեր, որակներ բոլորովին այլ մակարդակի վրա կլինեն:

«300 դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ստեղծում ենք փաթեթներ, դրանք դնում հոսքագծի վրա: Վերջին մեծ փաթեթի, որ ստեղծել ենք 180 դպրոցների վերաբերյալ, նախահաշվային արժեքը կազմել է 380 մլրդ դրամ, այսինքն՝ խոսքը 1 միլիարդ դոլարի մասին է, որը Միջնաժամկետ ծախսերի ծրագրում նախատեսված է, այս ծախսն արդեն բյուջետավորված է»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մեկնարկելու է նաև մարզերում մարզական կենտրոնների ձևավորման գործընթացը  և խոսքը գնում է մեծ ծավալների հասնող շինարարական ծրագրերի մասին:

Իր հերթին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Այն լայն մասշտաբային աշխատանքները, որոնք Կառավարությունը նախաձեռնել է իր 5-ամյա ծրագրում՝ ենթադրում է, որ մեր շինարարական ընկերությունները պետք է մասնագիտանան: Դուք ինքներդ, ծանոթանալով այդ ծրագրերին և ուղղություններին, պետք է որոշեք, ընտրեք, թե որտեղ ինչ կարող եք անել: Պետությունն ունի միջոցներ, պատրաստ է նաև ձեր առաջարկներով տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում շինարարական ինդուստրիան վերջնականապես կայանա: Մեր խնդիրը, Կառավարության կողմից դրված խնդիրները հստակ են՝ ժամանակ և որակ, որպեսզի կարողանանք հասցնել շինարարական այսպիսի լայն ծավալների իրականացումը»:

Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների, դրանց ծավալների, ընկերությունների մոտ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ: Կառավարության ներկայացուցիչները պատասխանել են տարբեր հարցերի, ներկայացրել պարզաբանումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular