ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմություն. Արցախի իշխանությունները հող են ստեղծում իրենց զիջումները արդարացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի իշխանություններն այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ արդարացնեն իրենց զիջումները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Ես հասարակության մեջ պայքարի մթնոլորտ ստեղծելու քայլեր չեմ տեսնում։ Իմ կարծիքով, այս անգործությունը կհանգեցնի նրան, որ ընկճված ու հացից զրկված ժողովրդին կներկայացնեն մի որոշում, որը չի բխի ժողովրդի շահերից, և դա կարդարացնեն նրանով, որ այլ որոշում հնարավոր չէր ընդունել։ Երբ իշխանությունը թույլ է, քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Այսօր քաոսային իրավիճակն Արցախում  խորանում է իշխանությունների գործողություններով»,- ասել է նա։

Գալստյանը պարզաբանել է, որ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները չեն մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստին։

«Այս ձևաչափով մեզ հետ որևէ հարց չի քննարկվել»,- ավելացրել է պատգամավորը։

Միաժամանակ նա հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել քաղաքական ուժերի հետ, քննարկվել է ոչ միայն այս   (Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հարցը - խմբ.), այլև նմանատիպ այլ հարցեր, Հարությունյանը փորձել է հստակեցնել տեսակետները, իմանալ տրամադրվածության մասին, եթե նման խնդիր առաջանա։

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենքդեռ  Լաչինի միջանցքը հանձնելուց հետո։ Այս անգամ էլ ներկայացրեցինք, և դա հետևյալն  է․ եթե մեր շատ հարցերի պատասխանները չկան, ապա մենք չենք կարող նման որոշում կայացնել։ Մենք դեմ ենք արտահայտվել»,- ընդգծել է Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ չկան այն հարցերի պատասխանները, թե եթե մարդասիրական բեռներ հասնեն Աղդամի ճանապարհով, կբացվի՞, արդյոք, Լաչինի միջանցքը, ի՞նչ կարգավիճակով, կամ ընդհանրապես կբացվի՞։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից օրակարգ նետված թեման միշտ ընդունվում է Հարությունյանի գլխավորած իշխող ուժի կողմից և այս կամ այն ​​ձևով պատճառաբանվում, հետո փորձ է արվում այն ​​ներկայացնել որպես ընդհանուր որոշում։ Մենք երբեք նման որոշումների, այսինքն՝ միակողմանի զիջումների կողմնակից չենք եղել։ Բայց ներկայիս իշխանությունները դա միշտ են արել։

Քանի որ մենք իշխանություն չենք, չգիտենք, թե ինչ պաշարներ ունի Արցախը, և կա՞ն արդյոք  ընդհանրապես, ի՞նչ ներուժ ունի մեր պետությունը, հետևաբար չենք կարող ասել «այո» կամ «ոչ»։ Մեկ ամսից ավելի է քննարկումները շարունակվում են, երբ Ադրբեջանն «առաջարկեց» մարդասիրական բեռներ տեղափոխել Աղդամով։

Չեմ կարող ասել՝ նման որոշում կայացե՞լ է, թե՞ ոչ, քանի որ տեղեկություն չունեմ։ Բայց, ճանաչելով Արայիկ Հարությունյանին, կարող եմ ասել, որ նա այդ քննարկումների արդյունքներով որոշում կկայացնի և կձևակերպի որպես «բոլորի» որոշում։ Քանի դեռ չենք ստացել մեր հարցերի պատասխանները, մենք չենք դառնա որևէ որոշման ընդունման մասնակից։ Մենք կտրականապես դեմ էինք որոշումներ կայացնելուն՝ մեր հարցերի պատասխանների բացակայության պայմաններում»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Աղդամի ճանապարհով մասնակի առևտուր անցկացնելու որոշման մասին։

Սակայն Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքել է այդ լուրը՝ պարզաբանելով, որ որոշում դեռ չի ընդունվել, քննարկումներ են անցկացվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular