ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Drone Killer–ի միջոցով ցանկանում է նվազեցնել հայկական հետախուզության հնարավորությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտյոմ Բալասանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ։ Այդ համակարգն էլեկտրամագնիսական խոչընդոտներ է առաջացնում, փոխանցում է Trend–ը։
Դա Harp Arge ընկերության առաջին փորձն է իր արտադրանքն Ադրբեջան արտահանելու առումով։
Drone Killer համակարգը օգտագործում է 2,4 հերց և 5,8 հերց հաճախականությամբ ալիքներ, որպեսզի խախտի անօդաչուի կապը կառավարման կենտրոնի հետ, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը։

Այդ համակարգն օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը, հետախուզությունն ու այլ ուժային կառույցները։
Ադրբեջանն ցանկանում է «կուրացնել» հայկական ուժերին`սահմանափակելով ԼՂՀ ՊԲ անօդաչու հետախուզական սարքերի կիրառությունը ադրբեջանական զորքերի շարժը ֆիքսելու, խրամատների, դիրքերի և այլ տվյալներ ստանալու հնարավորությունները։ Ադրբեջանն ինքը լայնորեն կիրառել և կիրառելու է անօդաչուներ, իսկ այս և այլ տեսակի զենքերի օգնությամբ փորձելու է հայկական ուժերի օդային,ավիացիոն հետախուզության հնարավորությունները նվազեցնել`Ադրբեջանի օդային տարածքում հայկական անօդաչուներ հայտնաբերելու պարագայում դրանք խոցել`հասցնելով նյութական վնաս։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 2017թ.–ին նախատեսվում է սկսել երկու նոր տեսակի անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանում սկսել են արտադրել «Zerbe» անօդաչուներ, իսկ այս տարի նախատեսվում է սկսել երկու նոր անօդաչուների արտադրություն։

Չմոռանանք, որ նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում(корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը քառօրյայից դասեր քաղելով հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը` Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու թե մարդկային`օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից, ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուները այդքան էլ թանկ չեն` Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
ՊԲ–ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե′ կործանիչ ավիացիան, թե′ մարդկային գործոնը բացառել` կործանիչի խոցումը բերելու է կամ անձնակազմի կորստին կամ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե′ ռազմական, թե′ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular