ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշում չի կայացվել. Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Օգոստոսի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները: Այս մասին Alpha News-ին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը :

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ »,-փոխանցում է Ավանեսյանը:

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը Alpha News-ի հետ զրույցում հերքել էր մամուլում տարածված լուրը, թե երեկ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել: Հիշեցնենք՝ մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, թե Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular