ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում չափազանց ուշագրավ քարոզարշավ է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվում է, Ադրբեջանն էլ օրական մի քանի անգամ խախտում է հրադադարը Հայաստանի և Արցախի ուղղությամբ, նաև միջազգային հանրությանը փորձում է կեղծ տեղեկություններով համոզել, թե հայկական կողմն է պարբերաբար խախատում հրադադարը, փաշինյանական իշխանությունն ինքնամոռաց տարված է Երևանի ավագանու ընտրություններով։

Այսօր՝ օգոստոսի 23-ին, մեկնարկում է ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին արդեն լռության օր է, իսկ 17-ին Երևանի բնակիչները նոր ավագանի և նոր քաղաքապետ են ընտրելու։ Առաջադրված 14 քաղաքական ուժերից շատերը մասնակցում են պարզապես մասնակցության համար, մի մասն էլ առաջադրվել է ընդամենն ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ ձայներ փախցնելու նպատակով։ Գործող իշխանություններն իրենց հիմնական մրցակիցներ են համարում երկու քաղաքական ուժերի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է։

Ընդսմին փաշինյանական վարչախմբի հիմնական թիրախներն այդ երկու քաղաքական ուժերն են, որոնց դեմ էլ իսկական արշավ է սկսվել դեռևս քարոզարշավը չսկսած, ուստի կարելի է պատկերացնել, թե այս մեկ ամսվա ընթացքում աղբի ինչ քանակություն է թափվելու այդ երկու ուժերի դեմ։ Եթե Հայկ Մարությանն առանձնապես դեռ հակված չէ լուրջ պատասխանել փաշինյանական վարչախմբին, ապա «Ապրելու երկիրը» չափազանց մարտական է տրամադրված և ոչ պակաս կոշտությամբ պատասխանում է փաշինյանական վարչախմբի կեղծիքներին։ Ինչևէ, մեզ առաջիկայում չափազանց ուշագրավ քարոզարշավ է սպասվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular