ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«The Telegraph. Ադրբեջանի ամենամեծ ներդրողը թքած ունի Ղարաբաղ համակենտրոնացման ճամբարի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  բրիտանական The Telegraph  հրատարակությունը հրապարակել է «Կարծես համակենտրոնացման ճամբար. մոռացված ճգնաժամը Եվրոպայի դռների մոտ» վերնագրով հոդված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Այն պատմում է Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս անհաջող նիստ է անցկացրել նվիրված այդ հարցին։

Հոդվածի հեղինակ Ջեսսի Ուիլյամսը զրուցել է Լեռնային Ղարաբաղի մի քանի բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են այնտեղ տիրող ծանր իրավիճակը։ «Եթե այսպես շարունակվի, մարդիկ ի վերջո կմահանան: Մարդիկ արդեն իսկ մահանում են: Հիմա բոլորը հիվանդ են թերսնման պատճառով և մահամերձ վիճակում են, հիվանդանոց չեն գնում, քանի որ շատ երկար հերթեր են գոյանում»,- ասել է աղբյուրը Լեռնային Ղարաբաղից։ «Մենք կորցրել ենք մեր ազատությունը, զրկվել ենք մեր իրավունքներից։ Հիմա կարծես համակենտրոնացման ճամբարում ենք ապրում»,- ասել է  մեկ այլ աղբյուր։

Հոդվածում խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի նկատմամբ Միացյալ Թագավորության քաղաքականության մասին։ Ըստ հեղինակի Մեծ Բրիտանիան չի դատապարտում Ադրբեջանին, թեև Հայաստանի հարցով խորհրդարանական խումբը նման կոչով դիմել է երկրի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիին, բայց վերջինից պատասխան չի ստացվել։ Արդյունքում քննադատվել է Մեծ Բրիտանիան «ուժեղ արձագանքի ակնհայտ բացակայության համար» այն նշումով, որ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

«Մեծ Բրիտանիան պետք է հստակ հասկացնի Ադրբեջանին, որ առաջին հերթին դա անընդունելի է, և երկրորդ հերթին եթե ոչինչ չանի, ապա կլինեն հետևանքներ, որոնք կարող են սկսվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից»,- հավելել է պատգամավորական խումբը։

Հոդվածում ասվում է, որ Բրիտանիայի լռության պատճառը տնտեսությունն է։ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է։ Վերջին 30 տարիների ընթացքում «Բրիթիշ Փեթրոլիում»-ը Ադրբեջանում ներդրել է մոտ 84 միլիարդ դոլար, նշել է հոդվածի հեղինակը։Հարկ է նշել, որ բրիտանացիները ջանասիրաբար փորձում են Ռուսաստանի դեմ հանել Ադրբեջանին և Թուրքիային, ինչի համար էլ նախօրոք հեղափոխություն կազմակերպելով Հայաստանում պատերազմ են հրահրել Լեռնային Ղարաբաղում։ Հեղինակը խուսափել է խոսել ուկրաինական ճգնաժամի պատճառներից, որտեղ ևս Մեծ Բրիտանիան հանդես է գալիս գլխավոր սադրիչի դերում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular