ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել. Հայկ Պետրոսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, ում վերջին տարիներին հեռուստադիտողը տեսնում է տարբեր նախագծերում:

-Հայկ, զրույցն ուզում եմ սկսել՝ հետաքրքրվելով այժմյան Ձեր գործունեությունից:

-    Տարբեր նախագծերից զատ, զբաղված եմ նաեւ թատրոնում, որտեղ ներկայացումների վերականգնողական փորձերի շրջան է. այս պահի դրությամբ հիմնականում մանուկների համար նախատեսված ներկայացումների վրա ենք աշխատում: Միաժամանակ, նաեւ մտքումս մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին կխոսեմ դրանց իրականությունից հետո միայն:

-Դժվար չէ՞ փոքրիկների առջեւ ներկայանալն ու նրանց հետաքրքրությունը պահելը մինչեւ ներկայացման ավարտ:

-  Իսկապես, դա շատ պատասխանատու է: Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարություններն ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ: Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից  խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում, փոքրերին պետք է պատմել ու բացատրել եւ միաժամաանկ խաղալ:

-Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին: Մի նախագիծը դեռ չավարտված, նկարահանվում եք մյուսում: Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ Ձեր մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞:

-   Նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվել, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ: Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ: Ինչ վերաբերվում է այդ դժվարության հաղթահարմանը, իմ տեսակով շատ հացեր տվող եմ, իհարկե, խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է: Ռեժիսորին ու սցենարիստներին ուղված հարցերիս շնորհիվ՝ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց՝ բնավորություն կերտել: Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիաներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում՝ բոլորովին այլ: Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի: Օրինակ, «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս՝ Արամը, հավասարակշռված մարդ է, այդպես որոշել էին նաեւ ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով՝ փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել: Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան, դա հաստատ եմ ասում: Ընդհանուր առմամբ, նաեւ պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այնքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը:

-Հայկ, հատկապես ավագ սերնդի արվեստագետներն անընդհատ քննադատում են հեռուստասերիալները, միաժամանակ, երիտասարդ դերասաններից շատերը փաստում են, որ սա միակ ոլորտն է, որտեղ կարող են ոչ միայն գումար վաստակել, այլեւ ճանաչում ձեռք բերել: Հետաքրքիր է՝ այս առումով լսել ձեր կարծիքը. Ի՞նչ եք կարծում, արդյոք արդարացի են այդ քննադատությունները:

-    Միանշանակ, արդարացի են, բայց միանշանակ նաեւ շատ ճիշտ է նկարահանվելը, որովհետեւ, ցավոք, չենք ապրում այնպիսի պետությունում, որտեղ կկարողանանք ճիշտ արվեստով գոյատեւել: Տարրական կենցաղային պայմաններում մենք ուղղակի չենք կարող ապրել, եթե զբաղվենք ճիշտ արվեստ արարելով: Իսկ այսօր սերիալներում նկարահանվելն այնքանով եմ ճիշտ համարում, որ այդպես գոնե հեռուստաընկերությունը ունենում է արտադրություն, աշխատանք է տալիս ոչ միայն դերասնին, այլեւ ռեժիսորին, օպերատորին: Այսպիսիով գրանցվում է թեկուզեւ փոքր աճ այդ մասնագիտություններում: Ես միայն կասեմ, որ ինքս շատ կցանկանայի, որպեսզի մեր սցենարական դպրոցը քիչ ավելի զարգացում ապրեր, որովհետեւ այդ ոլորտը շատ թույլ է, չափազանց հասարակ սցենարներ են գրվում: Կարծում եմ, եթե անգամ սցենարում խոսվում է մեր իրականության վատ երեւույթների մասին, ապա դա պետք է անել շատ նրբորեն, կիրթ ու ճաշակով:

-Հայկ, ունեք հրաշք ընտանիք: Հետաքրքիր է, այդքան աշխատելով, ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար: Ի վերջո, ընտանիքում հայրիկի գումար վաստակելուց, շատ ավելի կարեւոր է նրա ներկայությունը:

-    Հավատացեք, եթե բանը հասներ նրան, որ ընտանիքիս համար ժամանակ չկարողանայի առանձնացնել, հաստատ ինչ-որ մի բանից կհրաժարվեի: Ես չեմ կարող առանց իմ ընտանիքի: Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել: Կինս դատապարտված չէ միայնակ զբաղվել մեր երեխայով, միայն նրա համար, որ իր ամուսինը դերասան է: Ես ամեն ինչ անում եմ, որ մշտապես կնոջս կողքին լինեմ, որպեսզի միասին մեծացնենք մեր հրաշքին: Չկա մի օր, որ ես ժամանակ չանցկացնեմ նրանց հետ:

-Ձեր կինը մասնագիտությամբ բանասեր է. բանասերի ու դերասանի համատեղ կյանքն ինչպե՞ս է կայանում:

-    Գիտեք, չեմ կարծում, թե դերասան կամ հայտնի ամուսին ունենալը բարդ է: Ըստ իս՝ դա ավելի շատ մարդու տեսակի խնդիր է: Ես մեծ փողերի վրա կարող եմ գրազ գալ, որ կգտնեմ օրինակ 100 ոսկերիչ կամ տնտեսագետ, ով կնոջը դավաճանում է ու վատ կյանքով ապրում, միաժամանակ, կարող եմ մատնանշել 100 երգչի կամ դերասանի, ովքեր աշխարհում ամենալավ ամուսիններից են: Բնականաբար, արվեստի մարդկանց մեջ էլ կգտնվեն այնպիսիք, ովքեր ընտանիքի մարդ չեն ու լավ կլիներ նրանք ընդհանրապես ընտանիք չկազմեին: Ինքս հարգում  եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ իրենք լավ ամուսին ու հայր չեն կարող լինել եւ երբեք չեն ամուսնանում: Ինձ համար շատ ցավոտ թեմա է բաժանությունը, որը կարծես  բավականին շատացել է վերջին տարիներին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular