ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Ժելյան Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ընդդիմության առաջնորդ Գուբադ Իբադօղլուի ձերբակալության և Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի շարունակական վատթարացման հետ:  

«Մենք լրջորեն անհանգստացած ենք ադրբեջանցի հայտնի գիտնական և ընդդիմադիր առաջնորդ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությամբ և նրա առողջական վիճակի սրընթաց  վատթարացմամբ։ Պարոն Իբադօղլուն ձերբակալվել է 2023 թվականի հուլիսի 23-ին փաստաթղթերի կեղծման մեղադրանքով և շարունակում է մնալ կալանքի տակ, ըստ տեղեկությունների, սննդի և կենսական անհրաժեշտություն ներկայացնող դեղամիջոցների սահմանափակ հասանելիությամբ, նվաստացուցիչ վերաբերմունքով և ընտանիքի ու փաստաբանի հետ խիստ սահմանափակ շփումներով, ինչը նրա հիմնարար իրավունքների խախտում է նշանակում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին շտապ նրան տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն ու դեղամիջոցներ և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան։

Գուբադ Իբադօղլուի դեպքը ընդգծում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և վերջին ամիսներին դրանց հետագա վատթարացումը, ինչպես նշված է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի բանաձևում։ Վստահելի անկախ կազմակերպությունների տվյալներով, ներկայումս  Ադրբեջանում կասկածելի մեղադրանքներով կալանավորված մոտ 200 քաղբանտարկյալ կա այդ թվում  ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայտնի անկախ լրագրողներ և քաղաքացիական իրավունքի պաշտպաններ, ինչպիսիք են Փոլադ Ասլանովը և Բախտիար Հաջիևը: Այս կապակցությամբ մենք նաև ափսոսանք ենք հայտնում հայտնի իրավապաշտպան Էլչին Սադիկովի նկատմամբ շարունակվող քրեական գործի և 2023 թվականի հուլիսի 6-ից նրա փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման վերաբերյալ։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հանել քաղաքական դրդապատճառներով բոլոր մեղադրանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular