ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կրակոցից զոհված Վանիկ Ղազարյանը սերժանտ էր, Գետափ բնակավայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ախպրաձորի հատվածում Ադրբեջանի կրակոցի հետեւանքով զոհված զինծառայող Վանիկ Ղազարյանը Վայոց ձորի Գետափ բնակավայրից էր, 19 տարեկան:

Վանիկը 1 տարի 1 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Վեց ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, ապա տեղափոխվել Վարդենիս, սերժանտ էր։

Նախքան ծառայության մեկնելն ընդունվել էր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular