ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


... Նաև տեղեկատվական բլոկադա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամու կողմից Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում: Ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների է դիմում՝ Արցախը նաև տեղեկատվական պաշարման ենթարկելու նպատակով: Մասնավորապես, դեռ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ այդ օրվա երեկոյան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղակայած ապօրինի հսկիչ-անցագրային կետի մոտ ադրբեջանական կողմը խափանել (կտրել) է ինտերնետ կապի օպտիկամանրաթելային մալուխը: Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ Արցախի կապի մասնագետները ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ մոտենան և նորոգեն վնասված մալուխը: Դե, դա ինքնըստինքյան հասկանալի է. էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ:

Չնայած դրան, Արցախում ինտերնետ կապ որոշակի չափով դեռ կա, ինչի մասին վկայում են արցախցի օգտատերերի սոցցանցային գրառումները: Բայց այն, որ թշնամին դիմում է ու շարունակելու է դիմել որոշակի խափանարար գործողությունների՝ արտաքին աշխարհի հետ կանոնավոր հեռահաղորդակցային կապը կտրելու կամ հնարավորինս խաթարելու համար, կարծում ենք, ինքնին ենթադրվող է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր մտադրություններն ու քայլերը, կապի խափանումը այդ ոճրագործության բաղկացուցիչ տարրերից մեկն է: Ի դեպ, հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և Արցախի տարածքում «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումների վերահեռարձակումը դադարեցնելու մասին դեռևս հուլիսին որոշում է կայացրել ռուսական «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը:

Հասկանալի է, որ դա էլ իր հերթին Արցախը տեղեկատվական բլոկադայի ենթարկելուն ուղղված քայլ է: Հնարավոր է՝ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ, բայց դրանից նշված փաստն ավելի «թեթև» չի դառնում: Կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական բլոկադայի ենթարկելուն ուղղված ոճրագործ քայլերի վրա ևս պետք է հատուկ ուշադրություն հրավիրել: Ամեն ինչից բացի, տեղեկատվական բլոկադային ուղղված գործողությունները նաև ռազմական ագրեսիայի դիմելու նախապատրաստական քայլ կարող են ընկալվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular