ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը: Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն: 

Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

«1,5 տարեկան երեխան ընկել էր 5-րդ հարկից: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի վնասվածք, կրծքավանդակի, թոքերի եւ որովայնի, փայծախի պատռվածք եւ ձախ ձեռքի ոսկրերի եւ ոտքի կոտրվածքներ: Նա անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին: Առաջին օրը մեծ վտանգ կար, որ պետք կլինի որովայնի հատում, սակայն դեղորայքով հաջողվեց դադարեցնել ներքին արյունահոսությունը: Բուժման ֆոնին աստիճանաբար վերականգնվեց շնչառությունը»,- ասել է բժիշկը:

 

Երեխայի մայրը պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը.

«Մենք ապրում ենք 5-րդ հարկում: Երեխան անկողնուս վրա քնած էր, սովորաբար ինքն արթնանում ու գալիս է հյուրասենյակ: Մեծ տղաս դուռը բացեց ու ասաց՝ պատուհանը բաց է, երեխան չկա: Գնացինք, տեսանք, որ դեպքը եղել է, երեխան ընկել է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular