ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանին զինծառայող է զոհվել․ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է «Վարչապետի գավաթի համաբանակային» խաղերին. Գեղամ Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանին զինծառայող է զոհվել․ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է «Վարչապետի գավաթի համաբանակային» խաղերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ցավալի լուր, զոհ, զինծառայող է զոհվել Գեղարքունիքում, Ախպրաձորի հատվածում, թշնամու գնդակից: Այն հատվածից, որն արդեն տեւական ժամանակ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Փաստն արդեն գրեթե մոռացվել է, չեն հիշում, սովորական է դարձել: Իսկ նույն ժամերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը անհասկանալի հանդերձանքով մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթի» աննորմալ անվանումով իբր«համաբանակային» մարզախաղերի բացման արարողությանը:

Հարկային աշխատողն ու ոստիկանը՝ համաբանակային մարզախաղերին... խենթացել են: Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից: Առանց այդ էլ շատ եք ստորացրել... ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Իսկ այսօր զոհ ունենք, մի լույս էլ հանգավ: Իսկ կային ժամանակներ, երբ Ախպրաձորն առաջնագիծ չէր»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular