ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո թե ինչպես կթիրախավորվի պետականությունը, պարզ է բոլորին․ «Ազատ հայրենիք - ՔՄԴ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ամենամեծ` «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձում հնչեցրած պնդումների վերաբերյալ․

«Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի եւ անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։

Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։

Նրանց կողմից, հանուն նեղ խմբային շահի, հաճախ երկրորդվում է հանրային, պետական շահը։ Հնչում են, իրենց կարծիքով, հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր եւ ուղերձներ։

Նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից Հակոբավանքից օգոստոսի 19-ին հնչեցրած ուղերձը նույնպես այդ շարքից էր։

Թիրախում երկրի նախագահն էր ու նախագահական ինստիտուտը։

Որեւէ պետական պաշտոն չզբաղեցնող, ժողովրդի վստահության քվեն չստացած որեւէ քաղաքական թեւի ներկայացուցիչ չհանդիսացող, հասարակական գործիչ պարոն Վարդանյանի ներկայացմամբ` Արցախի Հանրապետության նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի կատարել այն։

Թե ինչ քաղաքական հետեւանքներ եւ ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, եւ ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար։

Անհասկանալի են առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների եւ պետության մասին։

Նրանք չէ, որ պիտի որոշեն, թե երբ եւ ինչպես պետք է հրաժարական տա Արցախի Հանրապետության նախագահը եւ ով պիտի զբաղեցնի նախագահի` թափուր մնացած պաշտոնը։

Արցախի Հանրապետության նախագահին ընտրել է ժողովուրդը, ով Արայիկ Հարությունյանին տվել է իր վստահության քվեն ու հաստատել քաղաքական որոշումներ կայացնելու նրա լիազորությունը։

Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ միայն ժողովրդի պահանջով կամ համաձայնությամբ են ձեւավորվում կամ հեռանում իշխանությունից քաղաքական գործիչներն ու ուժերը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական եւ պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում։

Քաղաքական ուժերը, հասարակական գործիչները պիտի վերջապես հասկանան, որ իշխանության համար պայքարն իմաստ ունի, եթե կա պետություն, որի դեմ կատարած ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել այս փուլում։

Նեղ խմբային շահը այս պահին առաջ տանելը չի բխում Արցախի Հանրապետության շահերից եւ, հետեւաբար, ենթակա է դատապարտպման ու կանխարգելիչ գործողությունների»,- նշվում է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular