ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեղի ունենում Արցախում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում տեղեկություններ տարածվեցին առ այն, որ օգոստոսի 17-ին Արցախի խորհրդարանում լարվել է իրադրությունը: Նախագահ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները փորձել են ներխուժել Արցախի ԱԺ և հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանից. ԱԺ այցելած անձինք հայտարարել են, որ Դավիթ Իշխանյանն իբրև թե հայհոյել է նախագահ Արայիկ Հարությունյանին, երբ իմացել է, որ վերջինս ուզում է այս ճգնաժամային պայմաններում հրաժարական տալ և հեռանալ․ գրում է YerevanLive-ը։
 
Հատկանշական են այդ միջադեպին նախորդող զարգացումները։ Դեռ դեպքի նախորդ երեկոյան համառ լուրեր էին պտտվում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարականի հայտարարություն անել։ Զուգահեռ, իր պարտականությունների շրջանակում օգոստոսի 16-ին Դավիթ Իշխանյանն իր մոտ է հրավիրում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին, օգոստոսի 17-ին՝ ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին և այլն,  ունենում կարևոր խորհրդակցություններ: Նույն օրը աշխարհազորայիններ կովող պայմանագրային մեծաթիվ զինվորականներ ցանկանում են հանդիպել Արայիկ Հարությունյանին, որն էլ առաջարկում է հավաքվել Ստեփանակերտի մշակույթի պալատում։ Անակնկալ այդ զինվորականներից մի փոքր խումբ նախկին զինծառայող, բանակում բավականին խնդրահարույց համբավ ունեցած Կարեն Մաթեւոսյանի գլխավորությամբ հայտնվում Ազգային ժողովի շենքի մոտ և փորձում ինչ-որ անհասկանալի պահանջներով սադրանքներ հրահրել: 
 
Պարզորոշ է՝ Արայիկ Հարությունյանը կարող էր հանգիստ զանգահարել Դավիթ Իշխանյանին և պարզել լուրի իսկությունը, և հարցը դրանով կփակվեր, իսկ իր մտերիմ շրջապատի ներկայացուցիչներն առանց իր համաձայնության կամ հրահանգավորման հազիվ թե նման աղմկալի քայլ կատարեին: Ստեփանակերտում վստահ են, որ չունենալով աշխարհազորայիններին հետաքրքրող հարցերի բավարարումը, Արայիկ Հարությունյանը սադրել է նրանց շրջանում իր հավատարիմներին եւ սլաքներն ուղղել Դավիթ Իշխանյանի դեմ։
 
Այս ամենը փաստում են մեկ բան. Արայիկ Հարությունյանը չի կարողանում համակերպվել Դավիթ Իշխանյանի ակտիվության հետ: 
 
Այստեղ ողբերգությունն այն է, որ այս օրհասական օրերին բոլոր սլաքներն ուղղված չեն թշնամու դեմ, և որոշ շրջանակներ փորձում են պառակտիչ ու սադրիչ քայլերով անկայունացնել ներքին իրադրությունը՝ դրանով իսկ լավագույն նվերը մատուցելով թշնամուն: Արդեն այս անկայունության եւ վտանգավոր ընթացքի մասին բարձրաձայն հայտարարում են նաեւ Արցախում հարգանք վայելող նախկին զինվորականներ եւ գործիչներ, քանի որ գիտակցում են, որ նման սադրանքների բուն նպատակն Արցախը պառակտելն է եւ թուլացնելը։ Այդուհանդերձ՝  հուսով ենք, որ շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular