ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները՝ խաղաղ մարդկանց իրենց հայրենիքից վտարելու. Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը կրակի տակ է պահում ԼՂ Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այս մասին X-ում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ․

«Այսինքն՝ Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից հումանիտար ապրանքների, ալյուրի եւ այլ առաջնահերթ սննդի առաքումները Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց հավաքել իրենց աճեցրած ցորենն ու հաց թխել:

Այս խնդրի հումանիտար կողմը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն է, իսկ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները՝ խաղաղ մարդկանց վտարելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ:

Կարծես թե, միջազգային հանրությունն ուզում է ասել, որ ի վիճակի չէ ոչ ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց՝ դաշտերից ցորեն հավաքելը, ոչ էլ ապահովել Լաչինի միջանցքում արդեն 3 շաբաթ կանգնած ալյուրի առաքումը 120 հազար մարդու»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular