ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորը մտահոգությունն ու ցավն է գերիշխում Ձերդ Սրբության մտքում․ Արցախի թեմի շնորհավորանքը Վեհափառին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Արցախի Թեմը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին՝ ծննդյան առթիվ.

«Որդիական խոնարհությամբ հանուն Արցախի թեմի ողջ հոգեւոր դասի եւ մեր հավատավոր զավակների` մեր անկեղծ շնորհավորանքներն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք բերում Ձերդ Սրբության 72-րդ տարեդարձի առթիվ։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, որ Հայոց

Եկեղեցու Միածնաէջ սկզբնավորություն ունեցող Հայրապետական Աթոռը վստահված է Ձերդ Սրբությանը, եւ ծառայության այդ տարիները իրապես արժեւորված են բազում ազգանվեր եւ աստվածահաճո ձեռնարկներով։

Վեհափառ Տեր, Հայրապետական հովվության տարիները հատկանշվեցին նաեւ ազգային կյանքից ներս հանդիպած բազմաթիվ արհավիրքներով եւ խոչընդոտներով, իսկ այսօր Արցախի շրջափակման եւ անորոշ ապագայի հանդեպ խորը մտահոգությունն ու ցավն է գերիշխում Ձերդ Սրբության մտքում եւ հոգում։ Բայց ինչպես անցյալի բոլոր դժվարությունների ժամանակ, Դուք այսօր էլ շարունակում եք անմնացորդ նվիրումով, խոհեմությամբ ամեն ջանք գործադրել հայ ժողովրդի միաբանության եւ Արցախը հայկական պահելու համար։ Ամեն մի արցախցի զգում է Ձերդ Սրբության սրտացավ ու հոգատար ներկայությունը իր ցավի եւ արդար պայքարի կողքին։

Վեհափառ Տեր, մեր որդիական խոնարհումը եւ Արցախի ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնելով` աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես զորավոր պահի Ձերդ Սրբության Սուրբ Աջը, պարգեւի քաջառողջություն եւ բազում արեւշատ օրեր, որպեսզի շարունակեք Քրիստոսի Հայոց Հոտը առաջնորդել դեպի հավիտենական օթեւաններ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular