ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ պաշտոնյան 5 քաղաքացիներից պահանջել է ընդհանուր 650 հազ. դրամ կաշառք. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական եւ այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնված վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետեւ նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել է Ռ. Գ.-ն եւ առաջարկել փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաեւ հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:

Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության պլանավորման եւ վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն իր ծանոթ Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ. Վ.-ից: Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն եւ վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են:

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են նաեւ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար ՊՆ նույն պաշտոնյայի կողմից եւս 4 քաղաքացիներից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր, որոնք իրականացվել են հետեւյալ եղանակով:

Կ. Մ.-ն զորահավաքային վարչություն դիմած անձանց տվյալներն ուղարկել է իր ծանոթ Ռ. Գ.-ի կնոջ բջջային հեռախոսահամարին: Վերջինս էլ, իր հերթին, դրանք վերահասցեագրել է ամուսնու հեռախոսահամարին, որից հետո Ռ. Գ.-ն, կաշառք ստանալուն նպաստելու նպատակով, հեռախոսակապ է հաստատել նշված անձանց հետ եւ տեղեկություններ տրամադրելու եղանակով կատարել օժանդակություն՝ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար նրանց ներկայացրել է կաշառք տալու առաջարկ:

Վերը նկարագրված եղանակով Կ. Մ.-ն չորս դեպքում՝ Ռ. Գ.-ի օժանդակությամբ, իսկ մեկ դեպքում՝ անձամբ, 2023 թվականի ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում 5 անձանցից պահանջել է ընդհանուր շուրջ 650 հազ. ՀՀ դրամ կաշառք: Ընդ որում, նշված անձանց մոտ կաշառք տալու վճռականություն հարուցելու նպատակով Ռ. Գ.-ն վերջիններիս հայտնել է, որ այդ կերպ հաշվառվելուց հետո հետագայում նրանք վարժական հավաքներին չեն կանչվելու, այն դեպքում, երբ Կ. Մ.-ի ծառայողական պարտականությունների մեջ չի մտել հաշվառման համար դիմած քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավումը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), իսկ Ռ. Գ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular