ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պանիր պարմեզան

ՖՈՏՈ

Պարմեզանը պանիրների արքան է: Փակեք ձեր աչքերը և շշուկով ասեք. «Պարմեզան»: Եվ դուք արդեն նստած եք խաղողի որթի ստվերում, խմում եք ձեր սիրած գինին և վայելում այդ պանրի համը: Իսկապես կախարդական խոսք: Իսկ որտե՞ղ է նա ծնվել և ինչպես է  հասել մեր օրերը։  Parmigiano Reggiano- ի բաղադրատոմսը մշակվել է մոտ 900 տարի առաջ Ցիստերցյան և Բենեդիկտյան վանականների կողմից: Նշենք, որ տարիների ընթացքում Պարմեզանի կազմը չի փոխվել. կաթ, ջուր, աղ և ամենակարևորը հասունացման ընթացքում համբերություն: Վանքերը տեղակայված են եղել Պարմայի և Ռեջիո Էմիլիայի միջև գտնվող դաշտում: Այդ նահանգներից էլ պանիրը ստացել է իր անվանումը՝ Parmigiano Reggiano: Մեծ քանակությամբ արոտավայրերը նպաստել են վանքապատկան հողերում գյուղատնտեսության զարգացմանը և որպես արդյունք առաջացել է կաթի ավելցուկ, ինչը պահանջում էր կաթնամթերքի երկարատև պահեստավորման իդեալական բաղադրատոմսի որոնում: Այս պանրի մասին առաջին գրավոր հիշատակումը նոտարական ակտն է, որը կազմվել է Ջենովայում 1254 թվականին, համաձայն որի մի  հարուստ կին իր տանը գրավ է դրել Պարմայում արտադրվող 25 կգ պանրի տարեկան մատակարարման դիմաց: Այն ժամանակ այդ պանիրը հայտնի էր որպես caseus parmensis (լատինական անուն): 14-րդ դարի ընթացքում Բենեդիկտյան աբբայության ցիստերցիաները պահպանում էին Պարմեզանի արտադրության մենաշնորհը և այն վաճառում ամբողջ Իտալիայում: 16-րդ դարում Պարմեզան պանրի բաղադրատոմսը վաճառվել է Եվրոպայում, և Գերմանիայի և Ֆրանսիայի լավագույն պանրագործները սկսում են պատրաստել այն: 1612 թվականի օգոստոսի 7-ին Պարմայի դուքսը, արտոնագրային իրավունքը պաշտպանելու համար, կազմել է այն վայրերի ցուցակը, որտեղ պանրի անվան մեջ կարող էր օգտագործվել «Պարմա» բառը: «Պարմեզան» (Parmesan) բառը հայտնվել է ֆրանսերենում, ինչը նշանակում է «Պարմայից»: Մինչև 2004 թվականն աշխարհում եղել է մոտ 512 «Պարմեզան» անվանմամբ պանիր արտադրող: Բայց 2008 թվականին Եվրոպական արդարադատության դատարանը որոշում է կայացրել «Պարմեզան» անվանել միայն Իտալիայի հյուսիսային շրջաններում պատրաստված պանիրը: Պարմեզանի մասին պատմական հիշատակումները շատ են։ Օրինակ 1344 թվականին Ջովանի Բոկաչիոն «Դեկամերոն» գրքում նշում է «մակարոնեղենի և ռավիոլիի համար քերած պարմեզան» օգտագործելու մասին: Մեծ դրամատուրգ Մոլիերը, փորձելով երկարացնել իր կյանքը, պահպանում էր անսովոր դիետա՝ օրական 320 գրամ պարմեզան և 3 բաժակ պորտվեյն: Դոկտոր Լիվսին (Ռոբերտ Լուի Սթիվենսոնի «Գանձերի կղզին» գրքի հերոսը) ասել է. «Դուք տեսա՞ք իմ քթախոտի տուփը, այնպես չէ՞: Բայց դուք ինձ երբևէ չեք տեսել ծխախոտ հոտոտելիս, քանի որ ես միշտ մի կտոր պարմեզան պանիր եմ դնում այդ տուփի մեջ: Դա շատ սննդարար է»: Կա վարկած, որ Միացյալ Նահանգների երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն է նպաստել Ամերիկայում Պարմեզանի հանրահռչակմանը սիրելով այդ պանիրը: 
Պարմեզանի արտադրությունը տեղի է ունենում ամեն տարի ապրիլի սկզբից մինչև նոյեմբերի կեսը («կանաչ արոտավայրերի» շրջան): Ներկայումս Իտալիայի ընդամենը հինգ նահանգներում (Պարմա, Ռեջիո Էմիլիա, Մոդենա, Պադովա և Բոլոնիա) պատրաստված պանիրն է համարվում իսկական Պարմեզան։ 

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular