ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտորդական առաքելության «էպոպեան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Մեկ ժամ անց Հայաստանում ԵՄ առաքելության սոցցանցային պաշտոնական էջերում հայտնվեցին գրառումներ, որոնք հերքում էին ՊՆ կայքում հրապարակված լուրը: Ավելին՝ մի փոքր անց արդենԱդրբեջանի ՊՆ-ն սրբի դեմքով սկսեց արդարանալ, թե Հայաստանը կեղծիք է տարածում, և իրենք ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների վրա չեն կրակել: Բաքվից հավելում են՝ իրենց նախապես հաղորդվում է, թե սահմանի որ ուղղությամբ և որ ժամին են լինելու ԵՄ դիտորդները, ինչպես նաև տեղանքի հստակ կոորդինատները, դիտորդների մեքենաների մակնիշները և պետհամարանիշները:

Ու հենց այստեղ ակնհայտ դարձավ, թե իրականում քանի գրոշի արժեք ունեն ԵՄ առաքելության և Բաքվի ՊՆ հերքումները: Մասնավորապես՝ դեպքից մեկ ժամ չանցած՝ սոցցացներում տեսանյութ հայտնվեց, որում հայկական դիրքերում հայտնված ԵՄ դիտորդը մատով ցույց է տալիս ադրբեջանական դիրքերն ու պատմում, որ այնտեղից կրակել են իրենց, իրենց տեղափոխող մեքենաների վրա։ Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ նրանք  պատսպարվել են և սպասում են մինչև որ նոր տեղեկություններ լինեն, կրակոցները դադարեն, և կարողանան վերադառնալ մեքենաների մոտ:

Հետո սկսվեց ամենահետաքրիրքը․ԵՄ առաքելությունը միայն տեսանյութը տեսնելուց հետո անմիջապես ջնջեց այն գրառումները, որոնցով մեր ՊՆ-ին մեղադրել էր կեղծիք տարածելու մեջ: Արեցին նոր՝ «Հաղորդագրության ուղղում» վերնագրով գրառում, որում ընդունեցին, որ առաքելության պարեկն ականատես է եղել ադրբեջանական կրակոցներին։

Ըստ էության՝ ՄԱԿ-ի ԱԽ օգոստոսի 16-ի նիստում Արցախի հարցի քննարկումը Բաքվին վրդովվեցրել է այնքան, որ Հայաստանի և Արցախի դեմ սկսել են տեղեկատվական մեծ գրոհ:Ադրբեջանի ԱԳՆ-ը սկսեց պնդել, թե իբր հայկական կողմը մեծ քանակությամբ զենք, ռազմատեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ԱԳՆ-ը պատասխանեց սրան՝ նշելով, որ «ադրբեջանական կողմից ՀՀ-ին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին»: ԵՄ դիտորդական առաքելությունը տարածեց հայտարարություն, որում նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։

Ի դեպ, միայն օրվա վերջում ՊՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող։

Նշենք, որ ԵՄ դիտորդները, նախնական պայմանավորվածությամբ, ՀՀ սահմանին էին հայտնվելու երկու ամսով, հետո առաքելության ժամկետը երկարաձգվեց մինչև երկու տարի.սա Բաքվում ընդունեցին դժկամությամբ: Ալիևը պնդել էր, թե այդ քայլով ԵՄ-ն անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: Ալիևն անցել էր անգամ ծաղրական տոնի՝ հայտարարելով, թե հայերը չպետք է իրենց հույսը դնեն «այդ ֆրանսիացի թոշակառու ոստիկանների» վրա:

Թեմայի հետ կապված՝Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ–ն հստակ գծագրել է, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն, ինչը չի եղել ՀԱՊԿ պարագայում:ԵՄ դիտորդներին Հայաստան բերելը Փաշինյանը հիմնավորում է նաև հայտարարելով, թե մինչև ԵՄ առաքելություն ուղարկելը Ադրբեջանը փորձում էր Եվրոպայում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը ՌԴ ագրեսիվ քաղաքականության գործիքն է Արևմուտքի դեմ։

Տեղի ուենցածի մարազմը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակում գազային գործարքով Ադրբեջանի հետ կապված ԵՄ դիտորդները հերքում են ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը և ընդունում իրենց կեղծիքը միայն անհերքելի տեսանյութ-ապացույցի տարածումից հետո առանց Հայաստանի պաշտպանության նախարարությանը, Հայաստանի պետական-պաշտպանական կառույցին կեղծիքի մեջ անհիմն մեղադրելու համար ներողության որևէ խոսքի, իսկ հայկական կողմից՝կատարվածի վերաբերյալ մեռելային անտարբերություն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular