ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օդանավակայն» շոուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի 17-ին հայ հանրությունն ականատես դարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից հրամցվող հերթական տրագիկոմեդիային, որը նա մատուցեց իրեն բնորոշ սարկազմիկ ու ցինիկ տեսարանային ժանրեին համապատասխան։ Հերթական անգամ ականտես եղանք բավական հիասաթափեցնող իրավիճակների ու դրվագների, բայց սրանց մասին հերթականությամբ։

Նշենք, որ Փաշինյանը շրջայց էր կատարել «Սյունիք» օդանավակայանի տարածքում, ծանոթացել ընդհանուր  ստեղծված պայմաններին, ապա մասնակցել Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը: Ավելին, վերջում էլ հպարտորեն հայտարարել, թե «արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան ավիաչվերթներ»։

Առաջին հայացքից թվում է, թե տեղի ուենցածում ոչ մի առանձնահատուկ ու ռիսկային դրվագ չկա, սակայն, ինչպես սովորաբար լինում է փաշինյանական գործելաոճի պարագայում, ռեզոնանսն ուշացնել չտվեց, և արդեն օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով, Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Կապանիօդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց էր արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Նշենք, որ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Այս մասին հայտնի դարձավ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից։

Տեղի ուենցածին հաջորդեց Ադրբեջանից հնչած արագացված մեսիջը․ մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը հաստատել էր, որ Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակահերթերը պատահական չեն եղել և դրանով Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել: Ըստ էության՝ տեղի ուենցածը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն իր տարածքում փաստացի չի կարողանում և ի վիճակի չէ որևէ քայլ կատարել, ինչը չի համապատասխանում ադրբեջանական քիմքին։ Ի դեպ՝ նման դրվագների օրինակներից են նաև Սոթքի հանքավայրի շահագործման արգելքը, Երասխում մետալուրգիական գործարանիկառուցումը: Հատկանշական է այն, որ արդեն իսկ ուրվագծվում են մի քանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմը քարոզչական պատերազմ է սկսել, ավելին՝ թեման բարձրացրել միջազգային մակարդակ:

Պետք է արձանագրենք, որ այս ամենի մեջ, թերևս, զարմանալու ու նեղսրտելու կարիք չկա, քանի որ երկու տարուց ավել է, ինչ Ադրբեջանը փաստացի բռնազավթել է ՀՀ սուվերեն տարածքները, տարբեր փորձագետներ խոսում են մինչև 150-200 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, և ոչ միայն չի պատրաստվում հետ քաշվել, այլ հակառակը ֆունդամենտալ ու հիմնային շինաշխատանքներ են կատարում, ինչը խոսում է, որ արդեն իսկ «դաբրո» ունեն ՀՀ հակահայ իշխանություններից։ Չնայած, Նիկոլն իր տարբեր ելույթներում խոսում է, «հայելային հետքաշումների» մասին, սակայն, ինչպես հայտնի է բոլորիս, դրանք ընդամենը տեսարանային պնդումներ են և յուրաքանչյուր տրամաբանող անհատի համար պարզ է, որ այդ ամենը բարձրաձայնվում է՝ ներքաղաքական օրակարգում թեման «տաք» պահելու և սեփական իշխանության կյանքը երկրարացնելու նպատակով։ 

Կասկածից  վեր է, որ «Սյունիք» օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն, կամ, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ իրենց քայլերի հետևանքների մասին երկար ծանրութեթև կանեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա: Իսկ վերջում ուղղակի արձանագրենք, որ նման դրվագներով Ալիևը հերթական ապտակն է հասցնում Նիկոլին և ցույց տալիս, թե ինչ վերաբերմունք ունի իրականում նրա նկատմամբև ցույց տալիս իր տեղը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular