ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են իրականում հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԸՀ կայքում երեկ հրապարակվել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները։ Հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, թե որ ուժերն են իրականում հավակնում լուրջ ներկայացվածություն ունենալ Երևանի ավագանու կազմում, կամ իշխանություն վերցնել։ ՔՊ ցուցակով առաջադրվել են ամենաշատը՝ 171 թեկնածու։ Բնական է, որ բազմաթիվ պատեհապաշտներ կցանկանային մաս կազմել այդ ցուցակին, քանի որ, իշխանությանը և իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելով, կկարողանան լուծել իրենց հարցերը։ Իհարկե, այդ 171 հոգու մի ահռելի մեծամասնություն ընդհանրապես չի էլ հայտնվի Երևանի ավագանու կազմում, սակայն ավագանու թեկնածու լինելն ու ցուցակում ընդգրկվելը նրանց համար «մեծ պատիվ է» հետագայում տարբեր պետական հիմնարկներում ցույց տալու, թե իրենք ևս ՔՊ թեկնածուներ են եղել։

Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 129 թեկնածուներով։ Ըստ էության, թե՛ թեկնածուների այս ցանկը, թե՛ նրանց պատրաստվածությունը վկայում են, որ այս կուսակցությունն ամենալուրջ շանսերն ունի ձեռնոց նետելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Ապրելու երկիրը» ներկայացրել է օպտիմալ քանակությամբ թեկնածուների։

Հիշեցնենք Երևանի ավագանու կազմը 65 անդամ ունի, սակայն 5 տարվա ընթացքում բազմաթիվ թեկնածուներ հնարավոր է հրաժարական տան, կամ այլ ֆորսմաժորային անձնական խնդիրներ ունենան և այդ դեպքում մանդատ ստանալու է հաջորդ համարը, ուստի և 129 հոգանոց ցուցակը վկայում է, որ «Ապրելու երկիրը» բավականին լուրջ է տրամադրված։

Երրորդը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակն, որը գլխավորում է Հայկ Մարությանը, ցուցակում 71 թեկնածուներ են։ Մարությանը ևս լավ է հասկանում, թե ինչպես պետք է պատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին։

Մի շարք կուսակցություններ ավելի քիչ թեկնածուներ են ներկայացրել, քան Երևանի ավագանու կազմի 50 %-ն է, ինչը վկայում է, որ այդ կուսակցություններն իրենք էլ հասկանում են, որ ընդհանրապես շանս չունեն անցնելու Երևանի ավագանի և պարզապես առաջադրել են իրենց ընտրական ցուցակները։ Օրինակ «Հաղթանակ» և «Եվրոպական» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդամենը 24 թեկնածու է։ Չափազանց քիչ թվով՝ 32 թեկանծու, կա նաև գործարար ոմն Երվամդ Թարվերդյանի գլխավորած՝ «Միացյալ Հայաստան» ցուցակում, իսկ իրեն ընդդիմադիր, ամենաարմատական դիրքերից ներկայացնող «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդամենը 41 թեկնածու է։

Գայանե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular