ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…ֆլոմաստեր

ՖՈՏՈ

Ֆլոմաստերը, կամ հայերեն կարելի է անվանել գունավոր նշիչները ծայրից հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք է։Ինչպես և այլ իրերի հսկայական բազմազանությանը ֆլոմաստերի նախատիպը ևս հայտնվել է  Հին Եգիպտոսում: Թութանհամունի գերեզմանի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են պղնձից պատրաստված մատիտ: Նրա ներսում եղել է թանաքով ներծծված եղեգ: Այդ սարքի կառուցվածը թույլ է տվել, որ թանաքը աստիճանաբար հոսի, այլ ոչ թե անմիջապես: Հին եգիպտացիների այդ գործիքն էլ համարվում է ներկայիս գունավոր նշիչների նախահայրը: Այնուամենայնիվ երկար տարիներ այդ գաղափարը չէր օգտագործվել ժամանակակիցների կողմից, և միայն 1942 թվականին  «Tokyo Stationery Company»՝ Տոկիոյի Գրենական պիտույքների ընկերության ճապոնացի աշխատակից Յուկիո Հորին   է ներկայացրել իր գյուտ, որը շատ նման էր հին եգիպտացիների պղնձե մատիտին, սակայն նաև ուներ հատուկ ծայրակալ, որն ապահովում էր թանաքի համասեռ և ճշգրիտ հոսելը: Եվրոպայում գերմանացիները առաջինն են արտադրել ֆլոմաստերներ 1960 թվականին: «Edding» ընկերությունը, որը հայտնի էր իր ներկերով, թանաքներով և մատիտներով, թողարկել է «Edding N1» նմուշը: Դրա ծայրակալը պատրաստված էր մամլած վուշի նյութից: Ընկերությունը ներկայացրել է տարբեր գույների ֆլոմաստերներ: Նույն թվականի մարտին «Pentel» ընկերության ֆլոմաստերներեն սկսել արտադրել նաև Ճապոնիայում: Շուտով թաղիքե ծայրակալներով ֆլոմաստերներ է ներկայացրել «Tokyo Stationery Company»-ն: Փորձենք հասկանալ «ֆլոմաստեր» բառի ծագումնաբանությունը: Այս գրենական պիտույքի նմանանունը տարածված է «Flowmaster» ապրանքանիշի շնորհիվ: Հենց այդ անվան տակ են ժամանակին լայնորեն օգտագործվել թանաքները գրեթե բոլոր գունավոր նշիչներում: Իսկ ընդհանրապես անգլերեն «flow»  բառը նշանակում է «հոսել, թափվել»: Ֆլոմաստերների ժողովրդականության գագաթնակետը 20-րդ դարի 80-ականներն են: Ներկայումս արտադրողները առաջարկում են ֆլոմաստերների հավաքածուներ տարբեր փաթեթավորմամբ` սկսած ստվարաթուղթից մինչև մետաղական: Բացի դա առաջարկում են գույների հսկայական ընտրություն: Չինաստանում նույնիսկ 72 երանգային հավաքածուներ կան: Պարզագույն ֆլոմաստերը իրենից ներկայացնում է պլաստմասե պատյան  և մամլած թաղիքե ծայրակալ, իսկ պատյանի ներսում ծակոտկեն միջուկի ձողն է, որը ներկված է համապատասխան գույնի ներկով: Օգտագործմանը զուգընթացին զուգընթաց միջուկի ներկի քանակը նվազում է, բայց թաղիքե ծայրակալը թույլ է տալիս օգտագործել բացարձակապես ամբողջ ներկը առանց մնացորդի: ֆլոմաստերների օգտագործման ոլորտները ներկայումս շատ են սկսած տեքստիլ արտադրությունից վերջացրած շինարարությունը : Այնուամենայնիվ դրանց ամենաշատ օգտագործողները եղել և մնում են երեխաները, անհնար է, որ լինի երեխա, որը կյանքում չի ունեցել իր ֆլոմաստերների հավաքածուն:

Нет описания.

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular