ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Իջևան Opel մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ գլորվել է դեպի լճափնյա հատված. վարորդի վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 19-ին` ժամը 21։04-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ձորում․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ք․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել գազատար խողովակին և մոտ 20 մ գլորվել դեպի լճափնյա հատված։

Ջրափրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular