ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Եղանակը Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում`օգոստոսի 19-ի, 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

 

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում օգոստոսի 19-ի, 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 19-24-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ + 24 +28,

Կոտայքի լեռները՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +25 +28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +27 +30,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ + 20 +24,

Լոռի՝ գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +27,

Տավուշ՝ գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ + 24 + 30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ + 24 +26,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +27+32,

Արարատ՝ գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ + 33 + 35,

Արմավիր՝ գիշերը՝ +19+18, ցերեկը՝ +33 +35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ + 24 +26,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18 +20, ցերեկը՝ +33 +35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +28 +31,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +22 +25,

Լեռնային Ղարաբաղ՝ գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ + 27 +30

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular